Բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով Ucom-ը ժամանակ առ ժամանակ իրականացնում է ցանցի պահպանման աշխատանքներ:
Այս ընթացքում Ucom ձայնային ծառայությունների բաժանորդների (Ucom Կանխավճարային, Հետվճարային կամ Բիզնես) օգտագործած ծառայությունների դիմաց գանձումները համակարգի կողմից չեն գրանցվում իրական ռեժիմում: Ուստի, Ucom Հետվճարային կամ Բիզնես ծառայությունների բաժանորդները կարող են գերազանցել իրենց գումարային սահմանաչափը, իսկ Ucom Կանխավճարային ծառայության բաժանորդները կարող են ծախսել ավելին, քան իրենց փաստացի հաշվեկշիռը: Ucom բաժանորդների համար նման ռիսկ առկա է նաև ռոմինգում գտնվելիս: Այս բոլոր դեպքերում հաշիվն ստուգելիս բաժանորդները չեն կարող տեսնել հաշվեկշռի վերջին թարմացումները, իսկ օգտագործված ծառայությունների դիմաց գանձումները կիրականացվեն ուշացումով:
Նման դեպքերում խորհուրդ ենք տալիս Ucom Հետվճարային և Բիզնես ծառայության բաժանորդներին գումարային սահմանաչափը գերազանցող չնախատեսված ծախսերից խուսափելու, իսկ Ucom Կանխավճարային բաժանորդներին` բացասական հաշվեկշիռ չձևավորելու համար մշտապես իրազեկ լինել առկա հաշվեկշռի վերաբերյալ: Նաև խորհուրդ ենք տալիս բավարար չափով դրական հաշվեկշիռ չունենալու դեպքում չօգտվել Ucom ծառայություններից:
Նկատի ունեցեք, որ Դուք եք պատասխանատվություն կրում պահպանման աշխատանքների իրականացման կամ ցանցի խափանումների ընթացքում օգտագործված Ucom ծառայությունների դիմաց առաջացած բոլոր պարտքերի վճարման համար, այդ թվում` գումարային սահմանաչափը կամ փաստացի հաշվեկշիռը գերազանցելու հետևանքով գոյացած պարտքը: