Ucom Բիզնես ծառայությունն ակտիվանում է առաջին զանգը կատարելու պահից: Ծառայությունը բաժանորդի համար ակտիվ է մինչև հաջորդ ամսվա 20-ը: Ակտիվ շրջանում բաժանորդը կարող է զանգեր ընդունել և զանգել ցանկացած ուղղությամբ, ուղարկել և ստանալ կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ, օգտագործել GPRS և այլ ծառայություններ, ինչպես նաև օգտվել բացասական հաշվեկշռի սահմանաչափից: Մինչև վճարման օրը (յուրաքաչյուր ամսվա 20-ը) վճարում չկատարելու դեպքում ծառայությունն անցնում է պասիվ շրջան: Պասիվ շրջանը տևում է մինչև ընթացիկ ամսվան հաջորդող ամսվա ավարտը: Այս շրջանում Ucom Բիզնես ծառայության բաժանորդը կարող է միայն ընդունել զանգեր, ստանալ կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ և կատարել զանգեր միայն առաջին օգնության անվճար համարներին: Հեռախոսագիծ օգտագործողներն այս շրջանում անհատական ենթահաշիվները լիցքավորելով ևս չեն կարող օգտվել ելքային ծառայություններից: Անհատական ենթահաշվի դրական հաշվեկշիռը պահպանվում է և կարող է օգտագործվել ծառայությունների վերաակտիվացման դեպքում: Պասիվ շրջանում ցանկացած պահի բաժանորդը կարող է վերաակտիվացնել բոլոր ծառայությունները`պարզապես վճարելով իր առկա ամբողջ պարտքը (ամսավճարներ և բացասական հաշվեկշիռ): Պասիվ շրջանում ամսավճարը ենթակա է գանձման: Եթե մինչև պասիվ շրջանի ավարտը բաժանորդը չի վճարում գոյացած պարտքերը, ծառայության մատուցումը կասեցվում (ապաակտիվացվում) է մեկ ամիս ժամկետով: Ծառայության կասեցումը բաժանորդին չի ազատում նախորդ ամիսների համար հաշվարկված ամսավճարը և կուտակված այլ պարտքերը վճարելու պարտականությունից: Հեռախոսագիծ օգտագործողները անհատական ենթահաշիվը լիցքավորելով ևս ծառայություններից օգտվելու հնարավորություն չունեն, սակայն անհատական ենթահաշվի դրական հաշվեկշիռը պահպանվում է և կարող է օգտագործվել ծառայության վերաակտիվացման դեպքում: Կասեցման ժամանակահատվածում բաժանորդը դեռևս հնարավորություն ունի վերաակտիվացնել բոլոր ծառայությունները` պարզապես վճարելով չվճարված ամսավճարները, առկա բացասական հաշվեկշիռը, ինչպես նաև ուշ վճարման համար սահմանված տույժերը: Ucom Բիզնես ծառայությունների կասեցումը վերաբերում է բաժանորդագրված բոլոր հեռախոսագծերին` անկախ ծախսերի վերահսկման տեսակից և ակտիվացված կորպորատիվ ծառայությունների փաթեթից կամ անհատական ենթահաշվին առկա մնացորդից:
Եթե մինչև կասեցման ժամկետը լրանալը բաժանորդը պարտքն ամբողջությամբ չի մարում, բաժանորդային պայմանագիրը Ucom-ի կողմից կարող է միակողմանի լուծվել` առանց բաժանորդին լրացուցիչ տեղեկացնելու` բաժանորդի հեռախոսագիծը հատկացնելով այլ բաժանորդի: Այդ դեպքում ծառայության վերաակտիվացումը կատարվում է ընդհանուր հիմունքներով` նոր բաժանորդային պայմանագիր կնքելու միջոցով: