Ucom Բիզնես ծառայության դեպքում սակագնային պլանի փոփոխությունը կատարվում է ըստ հեռախոսագծերի քանակի փոփոխության (ավելացման կամ նվազեցման): Բաժանորդը կարող է ցանկացած պահի անվճար փոխել սակագնային տարբերակը և հեռախոսագծերի համար ակտիվացնել կամ ապաակտիվացնել բաժանորդների փակ խմբի տարբերակներից որևէ մեկը: Դրա համար անհրաժեշտ է այցելել Ucom-ի գլխավոր սպասարկման սրահ կամ դիմել վաճառքի կոորդինատորին` կնքելով համապատասխան համաձայնագիր: Բաժանորդը կարող է նաև փոփոխել ընտրված բաժանորդների փակ խմբի տեսակը ցանկացած հեռախոսագծի համար կորպորատիվ բաժանորդների համար նախատեսված Ucom-ի ինքնասպասարկման էջից: Բաժանորդների փակ խմբի փոփոխման դեպքում տվյալ հեռախոսագծի մասով Բաժանորդների փակ խմբից օգտվելու համար սահմանված ամսավճարը համապատասխան ամսվա համար ենթակա է գանձման` անկախ օգտագործված օրերի քանակից: