Անցում Ucom Բիզնես ծառայությունից Ucom Կանխավճարային, Հետվճարային կամ Ունիվերսալ ծառայության
Եթե Ucom Բիզնես ծառայության բաժանորդը ցանկանում է դառնալ Ucom Կանխավճարային, Հետվճարային կամ Ունիվերսալ ծառայության բաժանորդ, ապա նախ անհրաժեշտ է լուծել Ucom Բիզնես ծառայության պայմանագիրն ամբողջությամբ կամ կոնկրետ հեռախոսագծի մասով, որից հետո համապատասխան հեռախոսագծի(ների) վերաբերյալ կնքել նոր` Ucom Կանխավճարային, Հետվճարային կամ Ունիվերսալ ծառայության բաժանորդային պայմանագիր: Բաժանորդային պայմանագիրը լուծելիս Ucom Բիզնես ծառայության բաժանորդը պարտավոր է վճարել առկա բացասական հաշվեկշիռը և այլ պարտքերը, իսկ եթե բաժանորդային պայմանագիրը լուծվում է միայն կոնկրետ հեռախոսագծերի մասով, ապա` դրանց կորպորատիվ ենթահաշվին գոյացած պարտքը: Եթե բաժանորդն ունի որոշակի ժամկետում Ucom-ի բաժանորդ մնալու չավարտված պարտավորություն, ապա անհրաժեշտ է նաև վճարել բաժանորդային պայմանագրով նախատեսված համապատասխան գումարները և տուգանքները: Երբ Ucom Բիզնես ծառայության հեռախոսագիծ օգտագործողը դառնում է Ucom Կանխավճարային, Հետվճարային կան Ունիվերսալ ծառայությունների բաժանորդ, ապա անցումը կատարվում է անմիջապես, և անհատական ենթահաշվի դրական հաշվեկշիռը պահպանվում է:Ucom Բիզնեսից Ucom Կանխավճարային, Հետվճարային կամ Ունիվերսալ անցման դեպքում տվյալ հեռախոսագծի մասով Ucom Բիզնես ծառայության դիմաց վերջին ամսավճարը, ինչպես նաև Հետվճարային կամ Ունիվերսալ ծառայության առաջին ամսվա ամսավճարը գանձվում է ամբողջությամբ` անկախ օգտագործված օրերի քանակից: