Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ Ձեր TV պորտալի բոլոր հնարավորություններին և uTV ծառայության առանձնահատկություններին: uTV Տեղեկագրքի ամբողջական տարբերակը կարող եք բեռնել այստեղ:
EPG
հաղորդումների էլեկտրոնային ցանկ
Հաղորդումների էլեկտրոնային ցանկի (EPG) շնորհիվ Դուք կարող եք ծանոթանալ ցուցադրվող հաղորդումների ցանկին և դրանց ցուցադրման ժամանակացույցին:
EPG մուտք գործելու համար սեղմեք MENU (8) >> Հաղորդումների ցանկ >> OK (12), կամ հեռակառավարման վահանակի վրա սեղմեք TV (9) կոճակը:
Մինի EPG-ից Դուք կարող եք ստանալ տվյալներ ընթացիկ հաղորդման, դրա տևողության, մեկնարկի և ավարտի ժամանակի վերաբերյալ: Մինի EPG մուտք գործելու համար օնլայն հեռարձակման ժամանակ սեղմեք OK (12).
Catch-Up
Catch-up ֆունկցիայի շնորհիվ Դուք կարող եք վերադառնալ և դիտել այն հաղորդումը, ֆիլմը, կամ սպորտային իրադարձությունը, որը բաց եք թողել վերջին 6 օրվա ընթացքում:
Այս ֆունկցիան կիրառելու համար EPG-ի կամ մինի EPG-ի օգնությամբ գտեք Ձեր նախընտրած հաղորդումը, սեղմեք OK (12) և բացված ցանկից ընտրեք catch-up հաղորդում և սեղմեք OK (12):
Անձնական ցանցային տեսաձայնագրիչ
NPVR-ի (Network Personal Video Recorder) միջոցով Դուք կարող եք կառավարել Ձեր հեռուստաեթերը: Դադարի, վերսկսելու, առաջ/ետ տալու ֆունկցիաների շնորհիվ Դուք բաց չեք թողնի ցուցադրվող հաղորդումներից կամ ֆիլմից ոչ մի րոպե:
Հաղորդման ընթացքում սեղմեք Play/Pause (20) կոճակը, և Ձեր օնլայն հեռարձակումը ժամանակավորապես կդադարի: Երբ դադարեցնում եք առցանց հեռարձակումը, Դուք ավտոմատ կերպով մուտք եք գործում PVR ցանց, որտեղ կարող եք կառավարել Ձեր եթերը: Դադարեցված հաղորդումը կրկին դիտելու համար սեղմեք Play/Pause (20) կոճակը: Հաղորդումը ետ կամ առաջ տալու համար սեղմեք համապատասխանաբար RW (21) կամ FW (21) կոճակները:
Հաղորդումը կարող եք ետ տալ, քանի դեռ այն չի հասել սկզբին և առաջ տալ, քանի դեռ չի հասել վերջին կամ ուղիղ եթերին:
Դուք կարող եք ժամանակավորապես դադարեցնել հաղորդումը և որոշ ժամանկ անց այն վերսկսել հենց նույն պահից (հաղորդման ցուցադրման ժամից 24 ժամվա ընթացքում): Ետ գնալու համար սեղմեք Back/Exit (13) երկու անգամ, կամ սեղմեք Stop կոճակը (22):
Վերսկսել հաղորդումը
Եթե Դուք չեք հասցրել դիտել որևէ հաղորդում կամ ֆիլմ սկզբից, ցանկությամ դեպքում կարող եք վերսկսել այն և դիտել սկզբից: Անհրաժեշտ է պարզապես մուտք գործել EPG կամ մինի EPG, ընտրլ հաղորդումը, սեղմել OK (12), բացված ցանկից ընտրել Վերսկսել հաղորդումը և սեղմել OK (12): Հաղորդումը կսկսվի համաձայն EPG-ում նշված ժամի: Ետ գնալու համար սեղմեք Back/Exit (13) երկու անգամ, կամ սեղմեք Stop կոճակը (22):
Ծնողական վերահսկողություն
«Ծնողական վերահսկում»-ը թույլ է տալիս սահմանափակել եթերը և երեխաներին զերծ պահել բռնություն կամ մերկություն պարունակող հաղորդումներ և ֆիլմեր դիտելուց: Ծնողական վերահսկումը հնարավոր է իրականացնել բաժանորդների օգտագործողի վարկանիշի կամ PIN-կոդի միջոցով:
Ձայնագրել հաղորդումը
Եթե ցանկանում եք դիտել որևէ հաղորդում, իսկ հաղորդման հեռարձակման ժամը հարմար չէ, Դուք հնարավորություն ունեք ձայնագրել և պահպանել այն 10 օրվա ընթացքում: Ձայնագրել կարող եք միայն ընթացիկ կամ հաջորդ 24 ժամվա ընթացքում հեռարձակվող հաղորդումները` ընդհանուր 2 ժամ տևողությամբ: Ձայնագրելու համար մուտք գործեք EPG կամ մինի EPG, ընտրեք հաղորդումը, սեղմեք OK (12), բացված ցանկից ընտրեք Ձայնագրել և կրկին սեղմեք OK (12) կամ հաղորդումն ընտրելուց հետո սեղմեք հեռակառավարման վահանակի REC (17) կոճակը:
Ձեր ձայնագրություններին հետևելու և դրանք կառավարելու համար մուտք գործեք MENU (8)>> Իմ նյութեր>> Ձայնագրություններ:
VOD տեսավարձույթ
VoD ծառայությունը մեծ տեսադարան է, որը գտնվում է հենց Ձեր բնակարանում:
Այստեղ Դուք գերազանց որակով կարող եք դիտել բազմաթիվ ժանրերի ինչպես դասական հին ֆիլմեր և մուլտֆիլմեր, այնպես էլ՝ ամենավերջին պրեմերիաները: Անհրաժեշտ է միայն ընտրել Ձեր ցանկացած ֆիլմը և դիտել 24 ժամվա ընթացքում այնքան, որքան ցանկանում եք:
Տեսավարձույթ բաժին մուտք գործելու համար սեղմեք MENU (8)>>Տեսավարձույթ>>OK (12):
Ֆիլմի գումարը վճարում եք բաժանորդավճարի հետ միասին: HD որակի գեղարվեստական ֆիլմերի արժեքը 300 դրամ է: