Unity-ի փաթեթի բաժանորդ ես, հրավիրիր ընկերոջդ նույնպես միանալու Unity-ին և ձեզնից յուրաքանչյուրը կստանա 10 000 դրամ իր Unity հաշվին։
Հրավիրված ընկերդ ևս կկարողանա նոր ընկերներ հրավիրել Unity և ստանալ 10 000 դրամ յուրաքանչյուրի համար։
Ինչպե՞ս օգտվել
Քայլ 1
Ընկերոջդ հրավիրելու համար պարզապես պետք է քո Unity համարից հավաքես հետևյալ հրահանգը՝ *430*հրավիրվողի հեռախոսահամար*1#:
Քայլ 2
Ընկերդ 1 օրվա ընթացքում պետք է հաստատի հրավերը հետևյալ հրահանգով՝ *430*քո հեռախոսահամարը*2#:
Քայլ 3
Հրավերը հաստատելուց հետո, ընկերդ պետք է 15 օրվա ընթացքում այցելի Ucom-ի սպասարկման ցանկացած կենտրոն և միանա Unity փաթեթին:
Էլ ի՞նչ է պետք իմանալ
- Առաջարկից կարող ես օգտվել, եթե Unity փաթեթներից որևէ մեկին բաժանորդագրված ես 12 ամսով։
- Ընկերդ, ում հրավիրում ես, պետք է լինի Ucom շարժական հեռախոսակապի բաժանորդ և առնվազն 3 ամիս չհանդիսանա Ucom ֆիքսված կապի բաժանորդ։
- Unity փաթեթին միանալուց հետո, քո և ընկերոջդ ծառայությունները պետք է 90 օր անընդմեջ ակտիվ լինեն, որից հետո կստանաք գումարը։
- Մեկ տարվա ընթացքում կարող ես հրավիրել մինչև 5 ընկեր։
- Հրավերն ընդունած և Unity փաթեթին միացած բաժանորդը նույն հեռախոսահամարով այլևս չի կարող մասնակցել ծրագրին որպես հրավիրված անձ։
- Ստացած գումարը կարող եք օգտագործել Unity ծառայություններից օգտվելու համար՝ բացառությամբ «Գումարի փոխանցում» ծառայության։
- Եթե պայմանագրի ստորագրման օրվանից սկսած 1 ամսվա ընթացքում ծառայությունները տեխնիկապես չակտիվացվեն, ապա հրավերի ժամկետը կլրանա և քո ընկերը չի կարողանա մասնակցել ծրագրին։ Այս դեպքում հրավերը պետք է կրկնել։
- Եթե ընկերդ 90 օրվա ընթացքում մատուցվող ծառայությունը կասեցնի, դադարեցնի կամ անցում կատարի ավելի ցածր սակագնով Unity փաթեթի, ապա ձեզնից ոչ մեկը չի ստանա 10 000 դրամը։
- Եթե 90 օրվա ընթացքում կասեցնես կամ դադարեցնես մատուցվող ծառայությունը, ապա 10 000 դրամը կստանա միայն ընկերդ։
- Ծրագրին միացած ընկերդ չի կարող օգտվել Unity 5000 մարզային առաջարկից և այն հատուկ առաջարկներից, որոնք ներառում են անվճար ամսավճարների տրամադրում։