Տեղադրման կարգը
Դուք արդեն ծանոթացե՞լ եք Ucom-ի ծառայությունների մեծ հնարավորություններին և ցանկանում եք բաժանորդագրվե՞լ: Ահա մի քանի քայլ, որոնք Դուք պետք է անցնեք Ucom-ի բաժանորդ դառնալու համար:
Քայլ առաջին:
Բաժանորդագրվեք մեր ծառայություններին Ucom-ի սպասարկման կենտրոններում կամ առցանց: Ձեզ անհրաժեշտ է այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը, կամ Ձեզ կարող է այցելել մեր վաճառքի ներկայացուցիչը` տեղում ներկայացնելու ծառայությունների տրամադրման դիմում-հայտը:
Քայլ երկրորդ:
Դիմում հայտի ստորագրումից հետո 7, իսկ առանձնատներում՝ 10, աշխատանքային օրվա ընթացքում կկատարվի ֆիքսված ծառայությունների միացումը: Դուք կունենաք հնարավորություն ընտրելու աշխատանքների կատարման օրը և ժամը:
Քայլ երրորդ:
Տեղադրման խմբի այցելություն: Մեր աշխատակիցները կանցկացնեն օպտիկամանրաթելային մալուխը դեպի Ձեր բնակարան, կտեղադրեն GPON օպտիկական կոդավորիչը (U!TV բաժանորդների համար նաև TV Box-ը), կակտիվացնեն ծառայությունը և կստուգեն կապի առկայությունը:
Այժմ Դուք Ucom-ի բաժանորդ եք:
Համակցման աշխատանքների սակագներ
Բազմաբնակարանային շենքերի բնակարաններում կատարվող համակցման աշխատանքների արժեքը ներառվում է մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքի մեջ:
Առանձնատներում համակցման աշխատանքների վճարը հաշվարկվում է ըստ անհրաժեշտության, չափագրման հիմունքներով, ամենամոտ հասանելի մուտքից մինչև առանձնատուն, հետևյալ կերպ․
- Մինչև 100 մետր օպտիկական մալուխով համակցման աշխատանքների արժեքը կազմում է միանվագ 15000 դրամ։ Այնուհետև հավելյալ կատարվող համակցման աշխատանքների յուրաքանչյուր մետրի արժեքը կազմում է 200 դրամ: Unity սակագնային պլաններին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում համակցման աշխատանքների միանվագ 15 000 դրամ գումարը չի գանձվի (մինչև 200 մետր հեռավորության համար): Բաժանորդը կվճարի միայն 200 մետրից ավել հաշվարկված գումարը:
- 12 ամիս ժամկետով կնքված Բաժանորդային պայմանագիրը մինչև դրա գործողության ժամկետի ավարտը խզելու (լուծելու) դեպքում Ucom-ն իրավունք ունի Ձեզանից պահանջելու տուգանք՝ հատուկ առաջարկի շրջանակում չեղարկված միացման գումարի չափով:
- Ներքին լարանցման մալուխներով (UTP/FTP) կատարվող համակցման աշխատանքների արժեքը ներառվում է մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքի մեջ, այն դեպքում եթե երկարությունը չի գերազանցում 55 մետրը: 55 մետրը գերազանցելու դեպքում բաժանորդից գումարը գանձվում է 51 մետրից սկսած յուրաքանչյուր մետրի համար՝ 150 դրամ:
Օրինակ՝ եթե համակցման աշխատանքների կատարման ժամանակ ծախսվել 85 մետր մալուխ, ապա բաժանորդից գումար կգանձվի հավելյալ ծախսված 35 մետրի համար՝ յուրաքանչյուր մետրը 150 դրամ:
Ucom ծառայություններին երկուսից ավելի կետով միանալու դեպքում մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքի մեջ ներառվող ներքին լարանցման մալուխներով (UTP/FTP) կատարվող համակցման աշխատանքների նախնական 55 մետրին գումարվում է ևս 20 մետր` յուրաքանչյուր կետի համար:
Օրինակ՝ եթե Ձեզ Ucom ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է 4 միացում, ապա մատուցվող ծառայությունների արժեքի մեջ կներառվի 90 մետր մալուխի գումար և Դուք կսկսեք վճարել միայն դրանից ավել օգտագործվող մալուխի համար:
Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ֆիզիկական անձը բաժանորդագրվել է հատուկ սակագնային փաթեթների մի տարածքում, որը հանդիսանում/ծառայում է որևէ իրավաբանական անձի և/կամ անհատ ձեռնարկատիրոջ փաստացի գործունեության վայր և/կամ ֆիզիկական անձի կողմից շահույթ ստանալու նպատակով օգտագործվող գործունեության վայր, կամ երբ ֆիզիկական անձը բաժանորդագրվել է հատուկ սակագնային փաթեթներից որևէ մեկին:
Նման դեպքերում իրականացվող համակցման աշխատանքների ընթացքում օգտագործված օպտիկական մալուխի համար գանձումը կատարվում է 51 մետրից սկսած՝ յուրաքանչյուր մետրի համար 200 դրամ, իսկ օգտագործված ներքին լարանցման մալուխի (UTP/FTP) համար՝ 55 մետրը գերազանցելու դեպքում գումարը գանձվում է 51 մետրից սկսած յուրաքանչյուր մետրի համար՝ 150 դրամ:
Որոշակի տարածքներում ծառայություններ մատուցելու նպատակով մալուխների մոնտաժման աշխատանքների համար կարող են կիրառվել ֆիքսված վճարներ, որոնց կարող եք ծանոթանալ Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում: