SIM քարտեր
|
|
Ucom-ի շարժական հեռախոսակապի կանխավճարային SIM քարտեր կարող եք ձեռք բերել նաև Հայմամուլի բոլոր գործող կրպակներից և Հայփոստի բաժանմունքներից : Քարտը ձեռ բերելիս անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և վճարել 1000 դրամ, որն ամբողջությամբ կփոխանցվի Ձեր հաշվեկշռին:
|
Ինտերնետ խանութ
|
|
Ucom-ի ինտերնետ խանութից այս պահին իրականացվում են միայն սմարթֆոնների, պլանշետների, հեռակառավարման վահանակների, կանխավճարային, հետվճարային քարտերի և շարժական ինտերնետ ծառայությունների (uGo, uFi+uGo) վաճառք:
Առաքումն այս պահին իրականացվում է Երևանում՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, մարզային նշված քաղաքներում՝ մինչև 3 աշխատանքային օրում:
|
Զանգերի սպասարկման կենտրոն
|
|
Արտակարգ դրության ընթացքում Ucom սպասարկման կենրոնում կատարվող որոշ գործարքներ իրականացվում են նաև զանգերի սպասարկման կենտրոնի միջոցով.
- uFi-ի վերադարձի հնարավորություն 15 օրվա ընթացքում
- SIM քարտի փոխարինում
- Սխալ վճարումների ուղղում
- Երաշխիքային սպասարկման հարցումների վերաբերյալ տեղեկատվության ընդունում:
|
Առցանց վճարումներ
|
|
Առցանց վճարումներ կարող եք կատարել uPay հավելվածի միջոցով, ինչպես նաև այլ հարթակներում` iDram, TelCell, EasyPay և այլ վճարման տերմինալներով կամ հավելվածներով, ArCa համակարգի բոլոր բանկոմատներով և հավելվածով, բանկային մի շարք հավելվածներով և այլն:
Ներբեռնել uPay հավելվածը՝
 
|
Հատուկ առաջարկներ
|
|
Ucom-ի uMediaroom hավելվածի հեռուստաալիքների ցանկում ավելացել են 12 նոր ալիք՝ նախատեսված հանրակրթական դպրոցի բոլոր դասարանների համար, որոնցով հեռարձակվում են ԿԳՄՍ նախարարության կողմից պատրաստվող հեռավար դասընթացները։ Դասերը հեռարձակվում են live ռեժիմով: Oգտվողները կարող են մինչև 3 օր ժամանակահատվածով օգտագործել Catch Up հնարավորությունը և դիտել հաղորդումներն իրենց հարմար ժամին։
Ներբեռնել uMediaroom հավելվածը՝
 
|
|
Մինչև ապրիլի 30-ը Ucom TV-ի բոլոր բաժանորդներն առանց հավելյալ վճարի կդիտեն Viasat, ֆիլմերի և մանկական թեմատիկ փաթեթների ալիքները: Ավելին
|
|
Ucom TV-ի Տեսավարձույթում (VoD) ավելացվել է «Անվճար» անվանումով բաժին, որտեղ անվճար կարելի է դիտել ընտանեկան ֆիլմեր, կատակերգություններ և մուլտֆիլմեր։
|
|
Ucom TV-ի բոլոր բաժանորդները, անկախ սակագնային պլանից, հնարավորություն ունեն ամբողջ Հայաստանի տարածքում տեսավարձույթի (VoD) «Հեռավար ուսուցմ» բաժնում դիտել ԿԳՄՍ նախարարության կողմից պատրաստաված դասընթացների տեսանյութեր՝ դասակարգված ըստ դասարանի, ամսաթվի և առարկայի: Ավելին
|
|
Ucom-ի շարժական կապի բաժանորդներն առանց ինտերնետ ծավալի հաշվարկման կարող են այցելել մի շարք պետական գերատեսչական և կրթական կայքեր: Ավելին
|
|
uDoctor-ը և «Վարդանանց» ՆԲԿ-ն կազմակերպել են ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակում, որի ընթացքում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի վարակաբանը և մանկաբույժը, պատասխանել են բաժանորդների կողմից նախապես տրված հարցերին:
uDoctor FB հեռարձակումն այստեղ:
Կայք՝ www.udoctor.am
Ներբեռնել uDoctor հավելվածը՝
 
|
|
Մինչև մայիսի 31-ը Ucom-ի շարժական կապի Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս հետվճարային և u Կանխավճարային ծառայության բոլոր բաժանորդները կօգտվեն Zoom, Skype, Viber, WhatsApp, zoom.us, armedu.am և մի շարք այլ կրթական կայքերից և հավելվածներից՝ առանց օգտագործված ինտերնետի համար վճարի գանձման:
Սա իրականացվում է Ucom ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և ԿԳՄՍ նախարարության համագործակցության շրջանակում, որի նպատակն է խթանել հեռավար ուսուցումը Հայաստանի ողջ տարածքում։
|
Ucom աշխատակիցներ
|
|
Ucom-ի աշխատակիցների 75 %-ն իրենց առօրյա աշխատանքը կատարում են հեռավար կերպով՝ իրենց տներից ու բնակարաններից։
|
COVID-19 կարևոր տեղեկատվություն
|
|
COVID-19 ին վերաբերող պաշտոնական տեղեկատվության աղբյուրներ՝
Առողջապահության նախարարության պաշտոնական FB էջ
Առողջապահության նախարար՝ Արսեն Թորոսյանի պաշտոնական էջ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Համաշխարհային վիճակագրություն
|
|
Ucom շարժական կապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել նշված հեռախոսահամարներով.
- 8141 Պարետային թեժ գիծ
- 8003 Առողջապահության նախարարության թեժ գիծ
- 060838300 և 010550601 Առողջապահության նախարարություն
|