uKid ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
uKid ծառայությունը կապի և տեղորոշման ծառայության համար նախատեսված սարք է (այսուհետ՝ uKid սարք, ծառայության հետ միասին՝ uKid ծառայություն), որը թույլ է տալիս վերահսկել և հետևել uKid ծառայությունից օգտվող անձի տեղաշարժին և իմանալ նրա գտնվելու վայրը, ինչպես նաև զանգահարել և (կամ) ուղարկել կարճ հաղորդագրություն (SMS) նախապես ընտրված 5 (հինգ) վստահելի անձանց և (կամ) զգուշացնել, որ uKid ծառայությունից օգտվող անձին վտանգ է սպառնում:
Դուք կարող եք օգտվել uKid ծառայությունից uKid հավելվածի միջոցով:
Ձեր կողմից uKid ծառայության օգտագործումը պետք է համապատասխանի (1) սույն Պայմաններին, (2) Ձեր և երրորդ կողմի՝ Ձեր կապի ծառայություններ մատուցողի (Յուքոմ ՓԲ ընկերության (այսուհետ՝ Յուքոմ կամ Մենք)) խանութսրահ/հարթակ կամ սարքի մատակարարի միջև կնքված պայմանագրերին, հավելվածներին և (3) բոլոր կիրառելի օրենքներին, կանոններին և կանոնակարգերին: uKid ծառայությանը բաժանորդագրվելու համար Դուք պետք է լինեք առնվազն 18 տարեկան:
Մուտք գործելով uKid հավելված կամ օգտագործելով uKid ծառայության ցանկացած գործառույթ՝ Դուք անվերապահորեն ընդունում եք սույն Պայմանները: Եթե համաձայն չեք սույն Պայմաններին, Դուք չեք կարող օգտվել uKid ծառայության հնարավորություններից որևէ մեկից:
Նկարագիր
Բջջային հավելվածը (uKid հավելված) տրամադրվում և սպասարկվում է SMARTCOM Inc.-ի կողմից (այսուհետ՝ Smartcom) (uKid SMARTCOM-ի հովանավորությամբ): uKid հավելվածի միջոցով uKid սարքը հնարավոր է կարգաբերել, հսկել և օգտագործել այն որպես կապի միջոց: Դուք չեք կարող փոխանցել uKid Ծառայությունից օգտվելու կամ մուտք գործելու Ձեր իրավունքը որևէ երրորդ անձի: Դուք չեք կարող օգտագործել uKid ծառայությունը կոմերցիոն նպատակներով՝ առանց Յուքոմի նախնական գրավոր համաձայնության:
uKid սարքը կծառայի Ձեր նպատակներին միայն այն դեպքում, եթե Դուք Յուքոմի հետ կնքել եք ծառայության պայմանագիր: Տվյալ պայմանագիրը կնքվում է Ձեր և Յուքոմի միջև: Smartcom-ը նշված պայմանագրի կողմ չէ և չի վերահսկում Յուքոմի գործողությունները: Միևնույն ժամանակ, Դուք ընդունում եք, որ uKid Հավելվածը տրամադրվում է Smartcom-ի կողմից, իսկ Յուքոմը տրամադրում է uKid Հավելվածը «ինչպես կա» հիմնական տարբերակով:
Տեղորոշման/Արտակարգ իրավիճակի նախազգուշացման սարք. uKid ծառայությունը նախատեսված է տեղորոշման նպատակով օգտագործելու համար: Այնուամենայնիվ, uKid ծառայությունը անվտանգություն երաշխավորող համակարգ չէ:
Անհամատեղելիություն «911» համակարգի հետ
uKid Սարքը համատեղելի չէ արտակարգ իրավիճակների արագ արձագանքման «911» կամ այլ նմանատիպ համակարգերի հետ: Հետևաբար, արտակարգ իրավիճակների արագ արձագանքման կանչերը uKid Սարքից վերահասցեավորվում են նախապես սահմանված ստացողին՝ արտակարգ իրավրճակների ծառայության փոխարեն: uKid սարքի աշխատանքը համատեղելի չէ հեռահաղորդակցության կապի ծառայությունների կամ գործառույթների հետ (օրինակ՝ հեռագրական ապարատ, ձայնային ազդանշաններ կամ այլ նմանատիպ ծառայություններ):
Գաղտնիություն
uKid սարքը մշտապես հավաքում է տեղակայման վերաբերյալ տվյալները և փոխանցում դրանք uKid-ին: Տվյալների նման մանրամասն մշակումը և օգտագործումը կարևոր է uKid ծառայության անխափան մատուցման համար:
Ո՞վ է Մեր հաճախորդը
Մեր հաճախորդը ֆիզիկական անձ է, որը բաժանորդագրվել է uKid ծառայությանը: Մենք չենք կրում որևէ պարտավորություն որևէ կողմից (օրինակ՝ ընտանիքի մեկ այլ անդամից) ստացված հարցումներին, խնդրանքներին, պահանջներին կամ հաղորդակցություններին պատասխանելու համար` բացի Մեր հաճախորդից:
uKid հավելվածի լիցենզիա.
uKid ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել uKid հավելվածը: Բացառապես Ձեր սեփական սարքերով կամ Ձեր կողմից վերահսկվող սարքերով uKid հավելվածը օգտագործելու համար՝ uKid-ը սույնով Ձեզ է տրամադրում չփոխանցելի, ոչ բացառիկ, չեղյալ համարվող, սահմանափակ լիցենզիա: Դուք հաստատում եք և երաշխավորում, որ իրավասու եք ներբեռնելու և օգտագործելու uKid հավելվածը Ձեր սարքերով: Դուք իրավասու չեք հեռացնելու, փոփոխելու կամ անջատելու Smartcom-ի հեղինակային սեփականության ծանուցումները uKid ծառայությունների որևիցե մեկի մասով: Դուք չեք կարող փոխանցել այս լիցենզիան երրորդ անձանց, առանց երրորդ անձանց կողմից սույն Ծառայությունների Պայմանները ընդունելու: Դուք իրավունք չունեք օգտագործելու uKid ծառայությունը որևէ այնպիսի նպատակի համար, որն անօրինական է կամ կարող է վնաս հասցնել մյուս կողմին:
uKid հավելվածի ապատեղադրում
Դուք կարող եք ցանկացած պահի ապատեղադրել uKid հավելվածը, հեռացնելով այն Ձեր սարքից, նմանատիպ այլ հավելվածների հեռացման եղանակով:
uKid հավելվածի թարմացումներ
Ցանկացած ժամանակ uKid-ը կարող է փոփոխել, թարմացնել կամ այլ կերպ փոխել uKid հավելվածը կամ uKid սարքի ծրագրակազմը: Նման դեպքերում Դուք պետք է ներբեռնեք uKid հավելվածի կամ ծրագրաշարի փոփոխված/թարմացված կամ նոր տարբերակը, որպեսզի շարունակեք օգտվել uKid ծառայությունից: Դուք նաև տալիս եք Ձեր համաձայնությունը առ այն, որ Մենք կարող ենք ավտոմատ կերպով տեղադրել uKid հավելվածի կամ uKid սարքի թարմացումները՝ առանց Ձեզ այդ մասին լրացուցիչ ծանուցելու:
Մուտքի կասեցում
Մեր իրավունքներից կամ Մեզ հասանելի այլ միջոցներից բացի՝ uKid-ի Օգտագործման պայմանների համաձայն և գործող օրենսդրության համաձայն Մենք կարող ենք ցանկացած պահի՝ ծանուցման միջոցով կամ առանց ծանուցման, ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել, սահմանափակել կամ դադարեցնել Ձեր Յուքոմ հաշիվը Յուքոմի հավելվածում կամ Ձեր մուտքը uKid հավելված, եթե (1) Դուք խախտել եք սույն Պայմանները, (2) նման գործողությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր կողմին վնաս չպատճառելու կամ Smartcom-ին պատասխանատվության չենթարկելու նպատակներով, հակառակ դեպքում (3) Յուքոմը դադարեցնում է Ձեր Սարքով մատուցվող ծառայությունները:
Լրացուցիչ երաշխիքների սահմանումը
Բացառությամբ սարքի համար նախատեսված երաշխիքի, Մենք չենք ներկայացնում կամ տրամադրում որևէ տեսակի ուղղակի կամ անուղղակի երաշխիքներ, ներառյալ, առանց սահմանափակման, հեղինակային իրավունքի չխախտման երաշխիք, սեփականության իրավունքի օրինականության երաշխիք, վաճառքի համապատասխանության կամ որոշակի նպատակների համար պիտանիության երաշխիքները։ Մենք չենք երաշխավորում, որ uKid ծառայության գործառույթները կամ վերջինիս նյութերը կամ բովանդակությունը ամբողջովին անվտանգ, անթերի կամ անխափան են, որ թերությունները կշտկվեն, կամ որ անվճար ծառայության սերվերը պաշտպանված է վիրուսներից կամ այլ վնասակար բաղադրիչներից։ Մենք չենք կրում պատասխանատվություն uKid ծառայության օգտագործման համար, ներառյալ, բայց չսահմանափակվելով, երրորդ անձանց կողմից տրամադրվող բովանդակության և դրանում ցանկացած տեսակի սխալների համար: Մենք ոչ մի դեպքում չենք կրում արտապայմանագրային, պայմանագրային պատասխանատվություն նախատեսող դրույթների հիման վրա վնասի, կամ օրենքով կամ արդարացի չափանիշներով կարգավորվող այլ պատասխանատվությամբ կառավարվող որևէ ուղղակի, անուղղակի, հատուկ, պատահական կամ այլ հետևանքային վնասների, շահույթի կորստի, կորցրած տվյալների, կորցրած հնարավորությունների, պատժիչ վնասների, պատժիչ միջոցների, տույժերի, մարմնական վնասվածքների/միտումնավոր կամ ոչ միտումնավոր գործողությունների հետևանքով առաջացած մահի համար, որոնցից յուրաքանչյուրը սույնով բացառվում է կողմերի համաձայնությամբ, անկախ այն հանգամանքից, թե Մեզ տեղեկացվել է նման վնասների հնարավորության մասին, թե ոչ: Բացի այդ, uKid ծառայության պայմանները կարող են փոփոխվել ցանկացած ժամանակ՝ առանց այդ մասին նախնական ծանուցման: Մենք կկատարենք նման փոփոխությունները՝ դրանք տեղադրելով Յուքոմի կայքում www.ucom.am հասցեով կամ ծանուցելով Ձեզ նման փոփոխությունների մասին: Դուք կրում եք պատասխանատվություն նշված փոփոխությունների առկայությունը պարբերաբար ստուգելու համար: Ձեր կողմից uKid Հավելվածի օգտագործումը հավաստում է այն փաստը, որ Դուք ընդունում եք վերոնշյալ փոփոխությունները:
Պայմանագրի դրույթների անվավերություն
Սույն պայմանագրի պայմաններից որևէ մեկի հակասելը կիրառվող օրենսդրությանը և այդ պատճառով անվավեր լինելը չի անդրադառնում Ծառայությունների մատուցման պայմանների մյուս դրույթների վավերության վրա:
UKid-ը համապատասխանում է FCC RF (RoHS, CE) չվերահսկվող միջավայրերի համար սահմանված ճառագայթման ստացման թույլատրելի չափաբաժնին։ uKid սարքը փորձարկվել և FCC RF (RoHS, CE) հանձնաժողովի կողմից ճանաչվել է ռադիոհաճախականության ճառագայթման ուղեցույցներին համապատասխան և UKid սարքի հետ տրամադրվող թևնոցի հետ օգտագործելիս անվտանգ է գլխին մոտ լինելու և մարմնի վրա կրելու դեպքում։ UKid-ի հետ այլ աքսեսուարների օգտագործումը կարող է չհամապատասխանել FCC RF (RoHS, CE) ռադիոհաճախականության ճառագայթման ուղեցույցների պահանջներին:
Երրորդ կողմեր
Յուքոմը, Apple®-ը, Google®-ը և երրորդ անձանց այլ օպերատորները, հարթակների կամ ծրագրային ապահովման մատակարարները և սարքերի արտադրողները (այսուհետ՝ Հարթակների մատակարարներ) սույն Ծառայությունների մատուցման պայմաններում երրորդ կողմեր չեն համարվում: Եթե այլ բան գրավոր կերպով նախատեսված չէ Ձեր և Հարթակների համապատասխան մատակարարի միջև, Հարթակների մատակարարները պարտավորություն չեն կրում uKid ծառայության հետ կապված սպասարկման կամ օժանդակ ծառայություններ տրամադրելու համար:
Կոնտակտային տվյալներ
Սույն Ծառայությունների մատուցման պայմանների հետ կապված որևէ հարց ունենալու դեպքում կամ սույն Ծառայությունների մատուցման պայմանների խախտման, uKid ծառայության հեղինակային իրավունքների հանդեպ ոտնձգությունների մասին հայտնելու դեպքերում uKid հավելվածը ապատեղադրելու հետ կապված հարցերում օգնություն ստանալու կամ որևէ այլ հարցով կարող եք զանգահարել Մեզ՝ 011 444 444 հեռախոսահամարով կամ գրել՝ support@ucom.am էլեկտրոնային հասցեով:
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նկարագիր
uKid հավելվածի միջոցով հավաքագրվող անձնական տվյալներ
Մենք կարող ենք uKid հավելվածի միջոցով հասանելիություն ունենալ Ձեր անվան, էլփոստի, ծննդյան ամսաթվի և այլ անձնական տեղեկությունների, ինչպես նաև uKid Սարքի օգտագործողի մասին: Մենք չենք հավաքագրում Ձեր անձնական տվյալները առանց Ձեր թույլտվության:
uKid ծառայության միջոցով հավաքագրվող տեղակայման վերաբերյալ տեղեկություններ
uKid Սարքը անընդմեջ ավտոմատ կերպով հավաքագրում է uKid Սարքի օգտագործման ընթացքում սարքի իրական գտնվելու վայրի մասին տեղեկատվություն: Տեղեկատվությունը հավաքագրվում է բազմաթիվ մեթոդների միջոցով, այդ թվում՝ գլոբալ տեղորոշման համակարգի (GPS), բջջային կայանների և Wi-Fi ցանցի թեժ կետերի միջոցով, որոնք ժամանակի ընթացքում ընդլայնվում են, թույլ տալով uKid սարքի միջոցով հավաքագրել ավելի շատ տեղեկատվություն և տրամադրել տեղորոշման վերաբերյալ ավելի ճշտգրիտ տեղեկություններ: uKid Սարքից Դուք չեք կարող անջատել տեղակայման վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը: Մենք կարող ենք հավաքագրել գտնվելու վայրի մասին նման տեղեկություն Ձեր՝ uKid հավելվածի օգտագործման ընթացքում:
Տեղեկատվության օգտագործումը և փոխանցումը երրորդ անձանց
Յուքոմը դիտարկում է անձնական տվյալները և գտնվելու վայրի մասին տեղեկությունները որպես գաղտնի և փոխանակման համար բարձր ռիսկային տեղեկատվություն՝ ի տարբերություն ապաանձնավորված կամ ոչ անձնական տեղեկատվության, որը կարող է տրամադրվել ցանկացած երրորդ կողմի:
Հետևաբար, Մենք կարող ենք․
Oգտագործել Ձեր տվյալները՝ Ձեր հարցերին կամ հարցումներին պատասխանելու նպատակով, ուղարկել Ձեզ uKid ծառայության վերաբերյալ հաղորդագրություններ (օրինակ՝ խթանիչ առաջարկներ, սպասարկման կամ անվտանգության վերաբերյալ տեղեկություններ);
Ուղարկել Ձեզ լրացուցիչ ապրանքների և ծառայությունների վերաբերյալ առաջարկներ, որոնք կարող են Ձեզ հետաքրքրել, սակայն մենք չենք տրամադրի ձեր անձնական տվյալները երրորդ կողմերին, որպեսզի վերջիններս ուղիղ կապ հաստատեն ձեզ հետ՝ առանց ձեր համաձայնության.
Թույլատրել Մեր մատակարարներին և ենթակապալառուներին ծառայություններ մատուցել՝ պայմանով, որ վերջիններս պարտավոր են պահպանել Ձեր տվյալների գաղտնիությունը և չօգտագործել դրանք իրենց շահերի համար.
Հետևել գործող օրենսդրության սկզբունքներին ու նորմերին
Տրամադրել տվյալներ երրորդ անձանց օգտագործման նպատակներով, օրինակ՝ մարքեթինգի նպատակով, սակայն միայն այն դեպքում, եթե Դուք տվել եք Ձեր համաձայնությունը կիսելու նման տվյալները երրորդ անձանց հետ․
Ուսումնասիրել կասկածելի խարդախությունը, ոտնձգությունը, մարդկանց կամ գույքին սպառնացող վտանգը, օրենքի, նորմերի կամ կանոնակարգերի կամ uKid ծառայության կամ Մեր գործընկերների պայմանների կամ քաղաքականությունների այլ խախտումները.
Տրամադրել կորած երեխայի փնտրող իրավապահ մարմիններին և այլ կողմերին շտապ օգնության զանգերի ձայնագրությունները;
Մշակել և բարելավել Մեր սեփական տվյալների բազան՝ հետևելով Ձեր uKid Սարքի գտնվելու վայրին՝ պայմանով, որ նման տվյալների ցանկացած բացահայտում ուղղակիորեն չի մատնանշի Ձեր uKid սարքի կամ Ձեր գտնվելու համապատասխան վայրը։
Փոխանցել uKid-ի ծառայությունների վերահսկողության կամ uKid-ի պատասխանատու ստորաբաժանման վաճառքի, միավորման կամ փոփոխության հետ կապված Ձեր տվյալների հետ առնչվող տեղեկություններ։
Տրամադրել ցանկացած երրորդ անձանց՝ ներառյալ վերլուծական ընկերություններին, տեխնոլոգիական մատակարարներին և այլ գործընկերներին ապաանձնավորված կամ ոչ անձնական տեղեկատվություն, կամ ընդանրացնել դրանք այլ աղբյուրներից ստացված տվյալների հետ, որոնք կապված չեն uKid ծառայության Ձեր օգտագործման հետ, օրինակ՝ Ձեր uKid Սարքի տիրույթում գտնվող Wi-Fi թեժ կետերից հավաքագրված տվյալների հետ:
Դուք նաև ընդունում եք, որ Ձեր տվյալները կարող են տրամադրվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, դատարաններին օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:
Տվյալների ավտոմատ հեռացումը
Մենք կարող ենք ավտոմատ կերպով ջնջել տվյալները uKid Սարքից կամ uKid Հավելվածից՝ սարքի վերադարձի կամ հաշվի ջնջման դեպքում կամ, անհրաժեշտության դեպքում, չարտոնված մուտքից և տվյալները սպառնալիքներից պաշտպանելու նպատակով։
Անվտանգություն. Ձեր տվյալների անվտանգությունը շատ կարևոր է Մեզ համար: Մենք Յուքոմում գործադրում ենք ողջամիտ ջանքեր Ձեր տվյալների չարտոնված մուտքից և սպասվող սպառնալիքներից պաշտպանելու նպատակներով: Այնուամենայնիվ, ինտերնետի և անլար հաղորդակցության բաց բնույթի պատճառով Մենք չենք կարող երաշխավորել, Ձեր անձնական տվյալների լիակատար պաշտպանվածությունը երրորդ անձանց կողմից չարտոնված մուտքից, օրինակ երբ նման տվյալների փոխանցվումը չի իրականացվում Մեր վերահսկողության տակ գտնվող համակարգերի միջոցով: Ձեր կողմից Մեր uKid ծառայության օգտագործումը հավաստում է այն փաստը, որ Դուք ընդունում եք այս ռիսկը: Մենք սահմանել ենք ողջամիտ ֆիզիկական, էլեկտրոնային և կառավարչական ընթացակարգեր՝ Մեր հավաքագրած տեղեկությունները պաշտպանելու նպատակով: Միայն այն աշխատակիցները կունենան հասանելիություն Ձեր անձնական տվյալներին, որոնք իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով առնչվում են Ձեր վերաբերյալ տեղեկությունների հետ։
Դուք հայտնում և երաշխավորում եք, որ կօգտագործեք uKid ծառայությունը բացառապես Ձեր օրինական նպատակների համար՝ չխախտելով երրորդ անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները:
Գաղտնիության քաղաքականության փոփոխությունների կատարում
Մենք իրավունք ունենք Մեր հայեցողությամբ ցանկացած ժամանակ վերաձևակերպել, փոփոխել, ավելացնել կամ ջնջել սույն Գաղտնիության քաղաքականության դրույթները: Այնուամենայնիվ, եթե ապագայում ցանկացած պահի Մենք նախատեսենք օգտագործել անձնական տվյալները կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները սույն Գաղտնիության քաղաքականությունից էականորեն տարբերվող ձևով և նպատակներով, ինչպիսիք են օրինակ նման տեղեկատվության տրամադրումը երրորդ անձանց, մենք կհրապարակենք նման փոփոխություններն այստեղ և կընձեռենք Ձեզ հնարավորություն հրաժարվելու նման փոփոխություններից։ Եթե Դուք շարունակում եք օգտագործել uKid ծառայությունը սույն Գաղտնիության քաղաքականության դրույթների ցանկացած փոփոխության հրապարակումից հետո, Դուք ընդունում եք համապատասխան փոփոխությունները:
Հրաժարվելու գործընթաց
Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել Մեր կողմից ուղարկվող մարքեթինգային հաղորդագրություններից: Նման հարցումները պետք է ուղղվեն Մեզ 444@ucom.am էլհասցեով, և Մենք նման հարցում ստանալուց հետո ողջամիտ ժամկետում կուսումնասիրենք այն: Այնուամենայնիվ, Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր անձնական տվյալները որևէ երրորդ անձանց, օրինակ՝ հովանավորի ցուցակից հեռացնելու համար, որին նախկինում տրամադրվել են Ձեր տվյալները՝ համաձայն սույն Գաղտնիության քաղաքականության կամ Ձեր համաձայնության։ Դուք պետք է ուղիղ կապ հաստատեք նման երրորդ անձանց հետ: Եթե Դուք այլևս չեք ցանկանում, որ uKid-ը որևէ տվյալ հավաքագրի Ձեր uKid սարքից, Դուք պետք է ապաակտիվացնեք ծառայությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ. Մեր սերվերները պահպանվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Օգտագործելով uKid ծառայությունը՝ Դուք բացահայտ և առանց սահմանափակման տալիս եք Մեզ Ձեր համաձայնությունը՝ Միացյալ Նահանգներ փոխանցելու Ձեր անձնական տվյալները և դրանք պահելու և օգտագործելու ԱՄՆ-ում՝ համաձայն սույն Ընդհանուր դրույթների և դրույթների:
Կոնտակտներ. Գաղտնիության հետ կապված հարցերի կամ մտահոգությունների դեպքում խնդրում ենք կապ հաստատել Մեզ հետ 444@ucom.am էլհասցեով։