
uKid-ը երկուսը մեկում հիանալի համադրություն է.
- ժամացույց-հեռախոս երեխայի համար,
- հեռախոսի հավելված ծնողների համար:
Հիմնական առավելությունները
 |
|
Որտե՞ղ է երեխան
Անհանգստանալու կարիք չկա, եթե երեխան տեսադաշտում չէ։ uKid հավելվածով ցանկացած պահի կտեսնեք երեխայի գտնվելու վայրը. մանկական հեռախոս-ժամացույցը մշտապես երեխայի հետ է և Ձեզ տեղյակ է պահում, թե որտեղ է նա։
|
 |
|
Ապահով գոտիներ
Երեխաները հետաքրքրասեր են և սիրում են բացահայտել նորը, ինչը կարող է նրանց հեռու տանել իրենց գտնվելու վայրից: uKid հավելվածով Դուք կարող եք սահմանել «Ապահով գոտիներ» Ձեր երեխայի համար, և երբ նա հատի սահմանը, uKid հեռախոս-ժամացույցը կուղարկի ծանուցում Ձեր հավելվածին։
|
 |
|
Զանգեր և հաղորդագրություններ
Դուք կարող եք սահմանել այն կոնտակտները, ում Ձեր երեխան կկարաղոնա զանգել: Ավելին, նա կկարողանա ստանալ զանգեր և SMS-ներ միայն նշված մարդկանցից: Անհրաժեշտ է պարզապես uKid հավելվածում մուտքագրել այդ մարդկանց հեռախոսահամարները:
|
 |
|
SOS կոճակ
Եթե Ձեր երեխայի հետ որևէ արտակարգ իրավիճակ պատահի, և նա Ձեր կարիքն ունենա, դուք անմիջապես կիմանաք այդ մասին: Նման իրավիճակում երեխան կարող է կապ հաստատել Ձեզ հետ՝ սեղմած պահելով SOS կոճակը։ uKid-ն անմիջապես կտեղեկացնի Ձեզ այդ մասին SMS-ի միջոցով։
|
 |
|
Օրակարգի պլանավորում
Ամեն երեխա մի փոքր օգնության կարիք ունի ժամանակը ճիշտ կառավարելու գործում։ Հավելվածի օգնությամբ ծնողները կարող են կազմել օրակարգ և ուղարկել ծանուցումներ/հիշեցումներ երեխային։ uKid մանկական հեռախոս-ժամացույցը պարբերաբար կհիշեցնի նրան օրվա հանձնարարությունների մասին։
|
 |
|
Քայլերի հաշվում
Առողջ երեխան ուրախ երեխա է: uKid-ի շնորհիվ Դուք նաև կիմանաք, թե որքան է Ձեր երեխան քայլել օրվա ընթացքում։
|
Ինչպե՞ս ձեռք բերել
uKid մանկական ժամացույց-հեռախոսը կարող եք ձեռք բերել Ucom-ի սպասարկման կենտրոններից կամ Ինտերնետ խանութից ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ տարբերակով՝ ամսական սկսած 970 դրամից։ Ապառիկը տրամադրվում է մինչև 36 ամիս ժամկետով։
Ցանկության դեպքում սարքը կարող եք ձեռք բերել 34 900 դրամ ամբողջական արժեքով։
Խելացի ժամացույց-հեռախոսը կարող եք օգտագործել նաև հատուկ uKid-ի համար ստեղծված սակագնային պլանով:
uKid սակագնային պլան
1500 Դ/ամիս
5000 րոպե
Ucom շարժական ցանցի ներսում
+
2 ԳԲ ինտերնետ
+
300 SMS
Ucom շարժական ցանցի ներսում
|
12 դրամ/րոպե
զանգեր տեղական այլ ցանցեր
|
5 դրամ/SMS
տեղական այլ ցանցեր
|
Փաթեթի ներառումները սպառելուց հետո
12 դրամ/րոպե
զանգեր Ucom շարժական ցանցի ներսում
|
5 դրամ/SMS
Ucom շարժական ցանցի ներսում
|