Ucom բջջային հավելվածի (այսուհետ՝ Բջջային hավելված) միջոցով Դուք կկարողանաք անմիջապես Ձեր սմարթֆոնից ստուգել շարժական ծառայության ընթացիկ հաշվեկշիռը, փոխել Ձեր սակագնային պլանը, Ucom գաղտնաբառը, ակտիվացնել և ապաակտիվացնել վճարովի ծառայություններ, առաջարկներ և փաթեթներ, փոխանակել Ձեր Ucom միավորները և օգտվել Ucom բջջային հավելվածի այլ հնարավորություններից, որոնք առավել մանրամասն ներկայացված են Ucom Բջջային հավելվածից օգտվելու սույն ընդհանուր դրույթներում ու պայմաններում, այսուհետ՝ Պայմաններ։
Սահմանումներ․
Յուքոմ - «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերություն
Բաժանորդ կամ Դուք - ցանկացած անձ, ում հետ կնքվել է Բաժանորդային պայմանագիր
Պայմաններ - Ucom բջջային հավելվածից օգտվելու սույն ընդհանուր դրույթներն ու պայմանները
Հիմնական համար - այն համարն է, որով Դուք գրանցվել եք Ucom բջջային հավելվածում
Բաժանորդի (Ձեր) համաձայնությունը սույն Պայմաններին
Բջջային հավելված մուտք գործելուց առաջ՝ անվտանգության ծածկագիրը Ձեր կողմից մուտքագրելուց հետո՝ «Բջջային հավելվածի ընդհանուր դրույթներ և պայմաններ» ակտիվ հղման վրա սեղմելու դեպքում բացվում են Բջջային հավելվածից օգտվելու ընդհանուր դրույթներն ու պայմանները: Ծանոթանալով Բջջային հավելվածից օգտվելու ընդհանուր դրույթների և պայմանների հետ՝ Դուք տալիս եք Ձեր անվերապահ համաձայնությունը դրանց՝ սեղմելով «Հաստատում եմ» կոճակը:
***
Բջջային հավելվածի նկարագրությունը, հնարավորություններն ու օգտվելու պայմանները Ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար
- Մուտք լինելու ընթացքում Ձեզ (Բաժանորդին) Բջջային hավելվածով կառաջարկվի սահմանել Face ID/Fingerprint/PIN ծածկագիր, որպեսզի հետագայում ավելի ապահով մուտք գործեք Բջջային հավելված;
- Մուտք գործելուց հետո Դուք տեսնում եք․
- Ձեր սակագնային պլանը և դրա ներառումների մնացորդը;
- Համարին առկա անձնական գումարը;
- Ցանկացած պահի Դուք կարող եք փոփոխել Ձեր սակագնային պլանը
- Դուք կարող եք ակտիվացնել Ձեր սակագնային պլանին հասանելի ցանկացած փաթեթ։
- Ըստ Ձեր նախընտրած տարբերակի Դուք կարող եք ակտիվացնել տարբեր վճարովի (VAS) ծառայություններ։
- Դուք կարող եք ակտիվացնել և ապաակտիվացնել Ռոումինգ ծառայությունը։
- Դուք կարող եք վճարել Ձեր կամ այլ Յուքոմ բաժանորդի և՛ ֆիքսված, և՛ շարժական ծառայությունների համար:
- Վճարումները կատարվում են բանկային քարտով։ Բանկային քարտը կարող եք կցել՝ հետագա վճարումներն առավել հարմարավետ դարձնելու համար;
- Կարող եք տեսնել հիմնական համարի վերջին 3 օրվա ելքային հեռախոսազանգերի, կարճ հաղորդագրությունների (SMS) և համացանցային օգտագործման քաղվածքը՝ խմբավորված տարբերակով։
- Կարող եք պատվիրել հիմնական համարի վերջին 62 (վաթսուներկու) օրվա՝ ելքային հեռախոսազանգերի, կարճ հաղորդագրությունների (SMS) և համացանցի միջոցով տվյալների փոխանակման քաղվածքը;
- Ձեր Բջջային հավելվածում կարող եք ավելացնել նաև Ձեր մերձավոր ազգականների (ծնող, զավակ, որդեգրող, որդեգրված, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայր կամ քույր, պապ, տատ, թոռ, ամուսին, ամուսնու ծնող կամ զավակի ամուսին) Յուքոմ հեռախոսահամարները, ինչի համար պետք է ստանալ հեռախոսահամարն օգտագործողի համաձայնությունը, որը նա Ձեզ տալիս է՝ փոխանցելով իր հեռախոսահամարին ուղարկված ծածկագիրը: Ընդ որում՝ հեռախոսահամարն օգտագործողն իրավասու է իր սեփական հայեցողությամբ չտրամադրել իր հեռախոսահամարին ուղարկված ծածկագիրը, և այն տրամադրելով ինքն է կրում ծածկագրի տրամադրման հետևանքով ծագած բոլոր ռիսկերն ու անցանկալի և/կամ բացասական հետևանքները: Ծածկագրի տրամադրման հետևանքով վերը նշված ռիսկերի ու անցանկալի և/կամ բացասական հետևանքների մասին նշվում է հեռախոսահամարի օգտագործողին ուղարկված կարճ հաղորդագրությունում (SMS): Յուքոմը որևէ պատասխանատվություն չի կրում հեռախոսահամարն օգտագործողի կողմից իր հեռախոսահամարին ուղարկված ծածկագրի տրամադրման հետևանքով ծագած ռիսկերի, անցանկալի և/կամ բացասական հետևանքների համար:
- Հավելվածում այլ համարներ ավելացնելուց հետո հիմնական հեռախոսահամարի օգտատերը կարող է տեսնել դրանց՝
- Սակագնային պլանը, դրա ներառումները և վերջիններիս մնացորդը;
- Փոխել սակագնային պլանը;
- Ակտիվացնել ծառայություններ և փաթեթներ;
- Ակտիվացնել կամ ապաակտիվացնել Ռոումինգ ծառայությունը;
- Լիցքավորել հաշիվը:
- Բջջային հավելվածի նկարագրությունը, հնարավորություններն ու օգտվելու պայմանները Կորպորատիվ բաժանորդների համար
- Մուտք լինելու ընթացքում Ձեզ (Բաժանորդին) Բջջային hավելվածով կառաջարկվի սահմանել Face ID/Fingerprint/PIN ծածկագիր, որպեսզի հետագայում ավելի ապահով մուտք գործեք Բջջային հավելված;
- Մուտք գործելուց հետո Դուք տեսնում եք․
- Ձեր սակագնային պլանը և դրա ներառումների մնացորդը;
- Համարին առկա անձնական գումարը;
- Կորպորատիվ սակագնային պլանի գումարը (օրինակ, եթե Level Up 3000 է, ապա տեսնում եք -3000 դրամ);
- Ըստ Ձեր նախընտրած տարբերակի Դուք կարող եք ակտիվացնել տարբեր վճարովի (VAS) ծառայություններ Կորպորատիվ հեռախոսահամարի անձնական հաշվից;
- Դուք կարող եք վճարել Ձեր կամ այլ Յուքոմ բաժանորդի և՛ ֆիքսված, և՛ շարժական ծառայությունների համար՝ Կորպորատիվ հեռախոսահամարի անձնական հաշվից։
- Կորպորատիվ բաժանորդը չի կարող՝
- Ցանկացած պահի փոփոխել սակագնային պլանը
- Ակտիվացնել սակագնային պլանին հասանելի ցանկացած փաթեթ
- Ակտիվացնել և ապաակտիվացնել Ռոումինգ ծառայությունը
- Տեսնել հիմնական համարի ելքային հեռախոսազանգերի, կարճ հաղորդագրությունների (SMS) և համացանցային օգտագործման քաղվածքը։
***
Բջջային հավելվածից օտվելու հետ կապված հարցերի, խնդիրների դեպքում կարող եք դիմել «Յուքոմ» ՓԲԸ մոտակա վաճառքի և սպասարկման կենտրոն կամ զանգել «Յուքոմ» ՓԲԸ բաժանորդների սպասարկման կենտրոնի 444 կարճ համարով Ձեր Ucom հեռախոսահամարից և 011 444 444՝ ցանկացած այլ հեռախոսահամարից:
Ուշադրություն՝՝ Կորպորատիվ բաժանորդների մասով առկա են Բջջային հավելվածից, դրա որոշ հնարավորություններից օգտվելու սահմանափակումներ: Հարցերի, խնդիրների և/կամ պարզաբանումների դեպքում Կորպորատիվ բաժանորդները կարող են դիմել «Յուքոմ» ՓԲԸ մոտակա վաճառքի և սպասարկման կենտրոն կամ զանգել «Յուքոմ» ՓԲԸ բաժանորդների սպասարկման կենտրոնի 444 կարճ համարով Ձեր Ucom հեռախոսահամարից և 011 444 444՝ ցանկացած այլ հեռախոսահամարից:
Բաժանորդի (Ձեր) պատասխանատվությունը
Առանց սահմանափակելու ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, Ձեզ հետ կնքված Բաժանորդային պայմանագրով և/կամ «Յուքոմ» ՓԲԸ «Էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներով և պայմաններով» սահմանված Ձեր այլ պարտականությունները.
- Դուք եք պատասխանատու բոլոր այն անձանց գործողությունների/ անգործության համար, երբ այդ անձինք առանց Ձեր իմացության կամ թույտվության և/կամ համաձայնության մուտք են գործում Ձեր սմարթֆոնի Ucom բջջային հավելված և ցանկացած ձևով, եղանակով օգտվում Յուքոմի ծառայություններից: Ucom բջջային հավելվածի միջոցով իրականացված բոլոր գործողությունները (ներառյալ անգործությունը) համարվում են կատարված Ձեր անունից և Դուք եք պարտավոր մարել նման օգտագործման հետևանքով առաջացած բոլոր պարտքերն ամբողջությամբ և կրել վերը նշված գործողությունների/անգործության հետևանքով հնարավոր բոլոր ռիսկերն ու անցանկալի և/կամ բացասական հետևանքները։
- Եթե Ձեր SIM քարտը կամ հեռախոսը կորել է կամ այն գողացել են, անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել Յուքոմին այդ մասին` այցելելով Յուքոմի ցանկացած սպասարկման կենտրոն կամ զանգելով «Յուքոմ» ՓԲԸ բաժանորդների սպասարկման կենտրոնի 444 կարճ համարով Ucom հեռախոսահամարից և 011 444 444՝ ցանկացած այլ հեռախոսահամարից: Յուքոմի կողմից պահանջվող անհրաժեշտ տեղեկատվությունը (անհրաժեշտության դեպքում նաև համապատասխան փաստաթղթերը) Ձեր կողմից տրամադրելուց հետո Ձեր պահանջով մատուցվող ծառայությունները անմիջապես՝ հաշվի առնելով Յուքոմի ցանցի տեխնիկական հնարավորությունները, սահմանափակումները, կկասեցվեն այլ անձանց կողմից անցանկալի օգտագործումը կանխելու համար: Առանց սահմանափակելու ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, Բաժանորդային պայմանագրով և/կամ «Յուքոմ» ՓԲԸ «Էլեկտրոնային hաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներով և պայմաններով» սահմանված Յուքոմի այլ իրավունքներն ու իրավական պաշտպանության միջոցները, Յուքոմ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում Բջջային Հավելվածի օգտագործման հետևանքով Ձեզ պատճառված որևէ վնասի(-ների) համար՝ եթե դրանք պատճառվել են Ձեր մեղքով և/կամ Ձեր գործողությունների և/կամ անգործությունների կամ ֆորս-մաժորային հանգամանքի հետևանքով։
- Դուք պարտավորվում եք և համաձայնում եք չկատարել հետևյալը.
- Բջջային հավելվածում հրապարակված կամ դրա գործունեության համար անհրաժեշտ որևէ տեղեկության և տվյալների ամբողջությամբ կամ մասնակի վերարտադրություն, կրկնում, ձևափոխում, արտահանում, կրկնօրինակում, փոխանցում կամ օգտագործում,
- Կայքի տվյալների և բովանդակության որևէ վնասում, չլիազորված ներբեռնում, DDoS հարձակումների, ցանցահենային (հաքերային) հարձակումների իրականացում, յուրացում, անվտանգության սարքերը շրջանցելու կամ վնասելու փորձերի իրականացում, ֆիշինգ, ապօրինի ներխուժում Յուքոմի ենթակառուցվածքների մեջ և այլ ապօրինի գործողություններ,
- Եվ ընդհանուր առմամբ՝ Բջջային հավելվածի որևէ օգտագործում, որը չի համապատասխանում Բջջային հավելվածի սույն Պայմաններում տրված նպատակին, սույն Պայմաններում տրված Բջջային հավելվածից օգտվելու պայմաններին ու կանոններին և/կամ կարող է վնասել դրա ամբողջականութանը կամ հասանելիությանը և/կամ խախտել Յուքոմի շահերը և/կամ բացառիկ իրավունքները, ինչպես նաև ոլորտը կարգավորող օրենսդրության, Բաժանորդային պայմանագրի, «Յուքոմ» ՓԲԸ «Էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթների և պայմանների» և/կամ սույն Պայմանների խախտումով Բջջային հավելվածի օգտագործում:
Յուքոմի իրավունքները
Առանց սահմանափակելու ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, Բաժանորդային Պայմանագրով և/կամ «Յուքոմ» ՓԲԸ «Էլեկտրոնային hաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներով և պայմաններով» սահմանված Յուքոմի այլ իրավունքներն ու իրավական պաշտպանության միջոցները,
Յուքոմն իրավունք ունի՝
- մերժել Բաժանորդի մուտքը Բջջային հավելված, կասեցնել, սահմանափակել, դադարեցնել Բաժանորդի հասանելիությունը Բջջային հավելվածին, եթե Բաժանորդն օգտագործում է Բջջային հավելվածը՝ խախտելով սույն Պայմանները, և/կամ Բաժանորդային Պայմանագրի դրույթները և/կամ ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները.
- յուրաքանչյուր պահի, իր հայեցողությամբ, ծանուցմամբ կամ առանց դրա փոփոխել, կասեցնել կամ դադարեցնել Բջջային հավելվածը կամ որևէ Ծառայություն, Բջջային հավելվածի միջոցով առաջարկվող որևէ տեղեկատվություն, գործառույթ կամ ապրանք:
- ցանկացած պահի վերանայել սույն Պայմանները, որի մասին Բաժանորդներին կտեղեկացնի Բջջային հավելվածի միջոցով։ Նման վերանայումները պարտադիր են Բաժանորդների համար, հետևաբար վերջիններս պետք է պարբերաբար այցելեն Յուքոմի պաշտոնական կայքէջը՝ Բջջային հավելվածի ընթացիկ օգտագործման Պայմաններին ծանոթանալու համար: Բջջային հավելվածի օգտագործման Պայմանները չեն կարող փոփոխվել Բաժանորդների կողմից:
Հասանելիություն
Բջջային հավելվածը գործում է 24/7 հասանելիությամբ: Այնուամենայնիվ, ֆորս մաժորային իրավիճակ առաջանալու, էլեկտրոնային հաղորդակցման ցանցի պատճառով, կապի թույլ լինելու կամ գերբեռնվածության կամ անհասանելիության դեպքում ողջ Բջջային հավելվածի կամ դրա մի մասի հասանելությունը կարող է դանդաղել, սահմանափակվել կամ խափանվել: Բացի այդ, Յուքոմը կարող է ձեռնարկել Բջջային հավելվածի թերությունների վերացման կամ կանխարգելիչ սպասարկման միջոցառումներ: Հետևաբար, Յուքոմը չի երաշխավորում Բջջային հավելվածի հասանելությունը կամ անխափան մուտքի հնարավորությունը, եթե դրանց բացակայությունը պայմանավորված է այնպիսի իրավիճակով, որը Յուքոմը չէր կարող կանխատեսել, կանխարգելել կամ կանխել:
Մտավոր սեփականություն ու հեղինակային իրավունքներ
Բջջային հավելվածը և դրա բովանդակությունը (source code-ը, տեքստերը, պատկերները, լուսանկարները գրաֆիկները, տվյալները, տեղեկատվությունը, կառուցվածքը, ծրագրային ապահովումը և տվյալների բազաները, ինչպես նաև Ucom անունը, Ucom լոգոն և Ucom ապրանքների և/կամ ծառայությունների անունները և լոգոները) հանդիսանում են Յուքոմի բացառիկ սեփականությունը, եթե այլ բան նախատեսված չէ սույն Պայմաններով։ Բջջային հավելվածում հիշատակված այլ ապրանքները, ծառայությունները կամ անունները կարող են լինել դրանց սեփականատերերի, իրավատերերի ապրանքային նշանները կամ ֆիրմային անվանումները։
Ոչ մի դեպքում Բջջային հավելվածից օգտվելու փաստը չի կարող որևէ կերպ մեկնաբանվել որպես կայքի նյութերի օգտագործման իրավունքի փոխանցում, լիցենզիա, արտոնագրում կամ լիազորում: Հետևաբար, Բջջային հավելվածի կամ դրա բաղադրիչներից որևէ մեկի լրիվ կամ մասնակի վերարտադրումը, ներկայացումը, արտահանումը, փոփոխությունը, տարածումը կամ շահագործումը խստիվ արգելվում է, եթե նախապես չի լիազորվել Յուքոմի կողմից։
Ucom բջջային հավելվածում (Բջջային հավելված) օգտագործված Ucom անունը, Ucom լոգոն և Ucom ապրանքների կամ ծառայությունների անունները և լոգոները Յուքոմ ընկերության ապրանքային նշաններն են: Բջջային հավելվածում հիշատակված այլ ապրանքները, ծառայությունները կամ անունները կարող են լինել դրանց սեփականատերերի ապրանքային նշանները կամ ֆիրմային անվանումները անվանումները։ Բջջային հավելվածին Ձեր հասանելիությունը չի կարող մեկնաբանվել որպես լռելյայն կամ որևէ այլ ձևով Ձեզ Բջջային հավելվածում պարունակվող նշանների օգտագործման լիցենզիայի տրամադրում կամ առանց Ucom-ի կամ դրանց սեփականատիրոջ նախնական գրավոր համաձայնության դրանք օգտագործելու իրավունքի տրամադրում: Բջջային հավելվածի միջոցով հասանելի ցանկացած բովանդակություն տրամադրվում է Ucom-ի, Յուքոմ ՓԲԸ-ի, բովանդակության մատակարարների կամ երրորդ անձանց կողմից, դրա նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է Ucom-ին կամ վերջինիս հետ փոխկապակցված անձանց, բովանդակության մատակարարին կամ երրորդ անձանց և պաշտպանվում է հեղինակային իրավունքի վերաբերյալ համապատասխան օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Առանց Յուքոմ ՓԲԸ-ի նախնական գրավոր թույլտվության Բջջային հավելվածում պարունակվող բովանդակության ամբողջության կամ մասի ցանկացած ձևով կամ միջոցով վերարտադրումը, վերափոխումը, փոխանցումը, տարածումը կամ պահպանումը արգելվում է:
Անձնական տվյալներ, Բջջային հավելված մուտք գործելը
Բջջային հավելված մուտք գործելու համար անհրաժեշտ է մուտքագրել Ձեր Յուքոմ հեռախոսահամարը, որին կուղարկվի անվտանգության ծածկագիր, որը Դուք պետք է մուտքագրեք Բջջային հավելվածում:
Անվտանգության նկատառումներից ելնելով խորհուրդ է տրվում Ձեր կողմից ապահովել լրացուցիչ պատշպանություն՝ սահմանելով Face ID, fingerprint կամ PIN ծածկագիր: Ձեր կողմից անվտանգության նկատառումներին չհետևելու դեպքում Դուք եք կրում դրա հետևանքով և/կամ դրա հետ կապված բոլոր ռիսկերը, հնարավոր բացասական հետևանքներն ու պատասխանատվությունը, և Յուքոմը որևէ պատասխանատվություն Ձեր կողմից անվտանգության նկատառումներին չհետևելու համար չի կրում:
Ձեր կողմից տրամադրվող անձնական տվյալները մշակվում են՝ հիմք ընդունելով անձնական տվյալների ոլորտը կարգավորող միջազգային համաձայնագրերն ու կոնվենցիաները, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ օրենսդրության, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի դրույթները, Ձեզ հետ կնքվող/ված Բաժանորդային պայմանագիրը, դրա անբաժանելի մասը հանդիսացող «Յուքոմ» ՓԲԸ «Էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթները և պայմանները» և «Յուքոմ» ՓԲԸ «Անձնական տվյալների մշակման քաղաքականությունը» (այսուհետ՝ Իրավական ակտեր):
Դուք համաձայնվում եք Յուքոմի կողմից Ձեր վերաբերյալ անձնական տվյալների մշակմանը՝ սույն Պայմաններում նշված դրույթների ու վերը թվարկված Իրավական ակտերի դրույթների համաձայն:
Պատասխանատվություն
Առանց սահմանափակելու ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, Ձեզ հետ կնքված Բաժանորդային պայմանագրով և/կամ «Յուքոմ» ՓԲԸ «Էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներով և պայմաններով» սահմանված Յուքոմի այլ իրավունքներն ու իրավական պաշտպանության միջոցները, Յուքոմը պատասխանատվություն չի կրում.
- Բաժանորդին (Ձեզ) պատկանող հեռախոսի(-ների) կամ այլ սարքավորման(-ումների) անսարքության պատճառով Բջջային հավելվածի հասանելության ընդհատման, Ծառայությունների սահմանափական, խափանման և/կամ այլ ծագած խնդիրների համար,
- Բջջային հավելվածի միջոցով մատուցվող Ծառայությունների ընդհատումների, խափանումների և որակական ցուցանիշների անկման դեպքում, որոնց ծագման պատճառները Յուքոմի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում են, ինչը առանց սահմանափակումների ներառում է այն հեռահաղորդակցության միջոցների խափանումները և սերվերների անհասանելիությունը, որոնք գտնվում են Յուքոմի կողմից շահագործվող ցանցի սահմաններից դուրս ու Յուքոմի վերահսկողության ներքո չեն,
- Յուքոմը ոչ մի վերահսկողություն չի իրականացնում իր ցանցով տեղափոխվող տեղեկատվության նկատմամբ և պատասխանատու չէ Բաժանորդի (Ձեր) կողմից ստացված տեղեկատվության և բովանդակության ճշտության համար: Յուքոմի ցանցի միջոցով տեղափոխվող ցանկացած տեղեկատվություն կամ բովանդակություն օգտագործվում է Բաժանորդի (Ձեր) ռիսկով և պատասխանատվությամբ,
- Բջջային հավելվածն օգտագործելու արդյունքում SPAM-ի, ցանցահենային (հաքերային) գործունեության, վիրուսների փոխանցման, վնասակար ծրագրերի և դրա հետևանքով Բաժանորդին (Ձեզ) պատճառված վնասների համար,
-որևէ ուղղակի կամ անուղղակի վնասի (մասնավորապես, որևէ ֆինանսական կամ կոմերցիոն վնասի, ծրագրերի կամ տվյալների կորստի) համար, որը կարող է կրել Բաժանորդը (Դուք) կամ երրորդ անձը՝ Բջջային հավելվածը և դրանում առկա տեղեկատվությունն օգտագործելու արդյունքում:
- Բջջային հավելվածն օգտագործելու արդյունքում և/կամ դրա հետևանքով ծագող բաց թողնված օգուտի, ինչպես նաև անուղղակի վնասների համար:
Այլ դրույթներ
Սույն Պայմանները, Յուքոմ ՓԲԸ-ի պաշտոնական կայքում հրապարակված «Էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներ և պայմաններ»-ի, առանձին Ծառայություններին վերաբերող հատուկ դրույթներ և պայմանների, Ծառայությունների գնացուցակի, Սակագնային պլանի, Ծառայության առաջարկի նկարագրի, ինչպես նաև յուրաքանչյուր Ծառայությունից օգտվելու վերաբերյալ՝ Յուքոմի կողմից սահմանված կիրառելի կանոնների, կարգերի հետ միասին հանդիսանում են Ձեր և Յուքոմի միջև կնքված պարտադիր ուժ ունեցող Բաժանորդային պայմանագրի անբաժանելի մաս:
Սույն Պայմաններով սահմանված կարգով համաձայնվելով սույն Պայմաններին` Դուք հաստատում եք, որ ամբողջությամբ ծանոթացել եք սույն Պայմաններին, որոնց հետ լիովին համաձայն եք, և տալիս եք Ձեր անվերապահ համաձայնությունը Ձեր կողմից Յուքոմի նկատմամբ ստանձնած պարտավորությունների և դրանց կատարման մասին տեղեկատվություն, այդ թվում` վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների մասին տեղեկատվություն տրամադրել ՀՀ-ում գործող վարկային բյուրոներին՝ օրենքով սահմանված նպատակով օգտագործման համար: