Ucom-ում Դուք կարող եք օգտագործել Ձեր iPhone-ը երկու SIM քարտով միաժամանակ:
Անհրաժեշտ է պարզապես այցելել Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն և ակտիվացնել էլեկտրոնային SIM քարտ՝ eSIM:
Ձեր ներկայիս ֆիզիկական SIM քարտը eSIM քարտով փոխարինելու համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն։
Ucom ցանցում eSIM քարտատեսակը հնարավոր է ակտիվացնել, եթե Ձեր հեռախոսն ունի է eSIM տեխնոլոգիա։
eSIM տեխնոլոգիայով աշխատող ամենատարածված սմարթֆոնների մոդելներն են․
- iPhone XR, XS, XS Max, որոնք աշխատում են iOS 13.0 և ավելի թարմ օպերացիոն համակարգով,
- iPhone 11 / 11 Pro / 11 Pro Max;
iPhone 12 / 12 Pro / 12 Pro Max;
iPhone 13 / 13 Pro / 13 Pro Max;
iPhone 14 / 14 Pro / 14 Pro Max/ 14 Plus;
iPhone 15 / 15 Pro / 15 Pro Max / 15 Plus;
iPhone 16 / 16 Pro / 16 Pro Max / 16 Plus;
iPhone 12/13 mini; SE (2020), որոնք աշխատում են iOS-ի ցանկացած տարբերակով,
- Galaxy S20 / S20+ / S20 Ultra;
Galaxy S21 / S21+ / S21 Ultra;
Galaxy S22 / S22+ / S22 Ultra;
Galaxy S23 / S23+ / S23 Ultra;
Galaxy S24 / S24+ / S24 Ultra;
Galaxy A55
Note 20, Note 20 Ultra;
Z Fold 1/2/3/4/5/6;
Z Flip 1/2/3/4/5/6
- Pixel 3a, 3a XL; 4, 4 XL, 4a, 4a(5G); 5, 5a; 6, 6 Pro; 7, 7 Pro; 8, 8 Pro
- Huawei P40, P40 Pro
eSIM հնարավոր չէ ակտիվացնել Ucom ցանցում, եթե սմարթֆոնն արգելափակված է այլ օպերատորի կողմից, նույնիսկ հեռախոսի հետագա ապակոդավորման դեպքում։
eSIM-ն ակտիվացնելու համար անհրաժեշտ է․
- բաժանորդագրվել eSIM ծառայությանը և ստանալ հատուկ QR կոդ,
- բացել շարժական կապի կարգավորումներն ինտերնետին միացված սմարթֆոնի վրա,
- սկանավորել QR կոդը,
- ներբեռնել և հաստատել Ձեր բաժանորդագրությունը:
Եթե ցանկանում եք Ձեր ֆիզիկական SIM քարտը փոխարինել eSIM քարտով, պարզապես անձնագրով մոտեցե՛ք Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն։
eSIM ծառայությունը հասանելի է Ucom-ի ձայնային ծառայության բոլոր սակագնային պլանների հետ, բացառությամբ՝ Ունիվերսալ Պլյուսի։