- 2009թ.-ին հիմնադրվեց Ucom ընկերությունը: Ներդնելով «Օպտիկա դեպի տուն» լուծումը՝ նորաստեղծ ընկերությանը հաջողվեց ապահովել IP հեռուստատեսության (IPTV), գերարագ ինտերնետի և թվային հեռախոսակապի ծառայություններ:
- 2010թ.-ին ընկերությունը դարձավ ինտերնետի ամենախոշոր մեծածախ օպերատորը Հայաստանում՝ շնորհիվ Հայաստանը Վրաստանի հետ կապող սեփական օպտիկամանրաթելային կապուղու:
- 2011թ.-ին Ucom-ն սկսեց տարանցիկ ինտերնետ մատակարարել Մերձավոր Արևելք:
- 2013թ.-ին ընկերությունն ստացավ հանրային շարժական ինտերնետ կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա, իսկ 2016թ.-ին ձեռք բերեց «Օրանժ Արմենիա» ՓԲԸ 100% բաժնետոմսերը՝ այսպիսով մուտք գործելով նաև Հայաստանի շարժական կապի շուկա:
- 2016թ.-ին Ucom-ը գործարկեց միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող 4G+ ցանցը Հայաստանի ամբողջ տարածքում: Օգտագործելով սեփական օպտիկամանրաթելային ցանցերը՝ Ucom-ն արդեն տրամադրում էր ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:
- 2017թ.-ին Ookla ընկերությունն իր Speedtest հավելվածի տվյալների հիման վրա Ucom-ին շնորհեց «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2017» մրցանակը:
- 2018թ.-ը նշանավորվեց uFleet (ավտոպարկի կառավարման) և uKid (մանկական խելացի ժամացույց-հեռախոսի) նորարարական լուծումների ստեղծմամբ։
- 2019թ.-ին Ucom-ը տարածաշրջանում առաջինը ներդրեց և գործարկեց eSIM տեխնոլոգիան, որն այս պահի դրությամբ գործում է աշխարհի ընդամենը 29 երկրներում։
Ընկերությունը նաև մշտապես աջակցում է կրթական ամենատարբեր ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ ինժեներական լաբորատորիաներ հիմնող «Արմաթ» ծրագրին, որի փորձնական տարբերակները, ի դեպ, կներդրվեն նաև Հնդկաստանի, Բանգլադեշի, Եթովպիայի, Նամիբիայի, Մոնղոլիայի և Իսպանիայի դպրոցներում, «Այբ» դպրոցում Ucom Digital Lab բացառիկ համակարգչային սենյակ–լաբորատորիայի բացմանը, և մի շարք այլ հեռանկարային նախագծերի իրականացմանը Հայաստանում և Արցախում:
Թողարկման արդյունքում ներգրավված միջոցները Ucom-ն ուղղելու է ընկերության պարտավորությունների վերաֆինանսավորմանը և կապիտալ ներդրումների իրականացմանը:
Հասույթ արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից (միլիարդ դրամ)
Թողարկողը (թողարկողի անվանումը |
«ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ |
Պարտատոմսի տեսակը |
Անվանական արժեկտրոնային պարտատոմս |
Տեղաբաշխողի անվանումը, գտնվելու վայրը |
«Արմենբրոկ» ԲԲԸ, ք. Երևան, Տիգրան Մեծի փ. 32/1 թիվ 8 տարածք; ք. Երևան, Ամիրյան փող., 4/7 շենք, («ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ -ի «Ամիրյան» սպասարկման սրահ) |
Տեղաբաշխման ձևը |
Մասնակի երաշխավորված |
Տեղաբաշխման ժամանակահատված (օր/ամիս/տարի) |
16/05/2019-15/07/2019 |
Արժեկտրոնների վճարման հաճախականությունը |
եռամսյակային |
Արժեկտրոնների վճարման օրեր |
16/08/2019, 16/11/2019, 16/02/2020, 16/05/2020, 16/08/2020, 16/11/2020, 16/02/2021, 16/05/2021, 16/08/2021, 16/11/2021, 16/02/2022, 16/05/2022 |
Մարման ամսաթիվ (օր/ամիս/տարի) |
16/05/2022 |
Շրջանառության Ժամկետը |
36 ամիս |
Թողարկման արժույթը |
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
ԱՄՏԾ |
AMUCOMB22ER4 |
AMUCOMB21ER6 |
Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն |
11% |
7.5% |
Թողարկման ծավալ |
250,000,000 (երկու հարյուր հիսուն միլիոն) |
5,000,000 (հինգ միլիոն) |
Տեղաբաշխման ենթակա ծավալ |
250,000,000 (երկու հարյուր հիսուն միլիոն) |
5,000,000 (հինգ միլիոն) |
Մեկ պարտատոմսի անվանական արժեք |
100,000 (մեկ հարյուր հազար) |
100 (մեկ հարյուր) |
Քանակ (հատ) |
2,500 (երկու հազար հինգ հարյուր) |
50,000 (հիսուն հազար) |
Արժեկտրոնի օրերի հաշվարկման կարգը |
Փաստացի /Փաստացի |
Կարգավորվող շուկայում առևտրին թույլտվություն |
Թողարկողը պարտադիր դիմելու է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ԲԲԸ՝ պարտատոմսերը կարգավորվող շուկայում ցուցակելու համար |
Տեղաբաշխող |
«ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ |
ԱՐՄԵՆԲՐՈԿ ներդրումային ընկերություն
Գործում է 1994թ-ից։
Մատուցում է միջազգային չափանիշներին համապատասխանող ներդրումային բանկային ծառայություններ, ինչպես նաև բրոքերային, խորհրդատվական, դեպոզիտար ծառայություններ:
Հայաստանի Ֆոնդային բորսայի (AMX) անդամ է:
ԱՐՄԵՆԲՐՈԿ-ը կապիտալի շուկայի տարբեր հատվածներում ակտիվ գործելու շնորհիվ Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհված՝ «Լավագույն անդամ» մրցանակների մեծ հավաքածու ունի, մասնավորապես՝
- Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում՝ 2012-2014թթ. և 2016թ.
- Բորսայի լավագույն անդամ Ռեպո գործարքների շուկայում բորսայի անդամ՝ 2018թ.
- Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ ՝ 2015-2018թթ. և Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր՝ 2017-2018թթ. արդյունքներով,
- Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-ռեեստրավար՝ 2015-2018թթ.
- Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու կորպորատիվ արժեթղթերի շուկայում` 2014-2015թթ. և 2017-2018թթ. արդյունքներով։
Տիգրան Մեծի 32/1, 0018, Երևան, ՀՀ
Հեռ.` (+374 11) 59 00 00
id@armenbrok.com
Պարտատոմսերի հրապարակային առաջարկի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
էական փաստեր և տեղեկություններ