Ucom-ն ու INGO-ն համատեղ ռոումինգ առաջարկով են հանդես եկել

Ucom-ն ու INGO-ն համատեղ ռոումինգ առաջարկով են հանդես եկել

05/09/2024

Ucom ընկերությունը և INGO ARMENIA ապահովագրական ընկերությունն ներկայացնում են  ճանապարհորդությունը կազմակերպելու համար նոր և շահավետ առաջարկ։

Օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 30-ը ճանապարհորդական ապահովագրությունն INGO-ում առցանց ձևակերպելիս բոլոր հաճախորդները կստանան 1000 դրամ անվանական արժեքով պրոմոկոդ, որը կարող են օգտագործել Ucom-ի «Ինտերնետ ռոումինգում» փաթեթները զեղչով ակտիվացնելու համար: Բաժանորդները ապահովագրական ընկերությունից ստացված  պրոմոկոդը կարող են ակտիվացնել մինչև նոյեմբերի 30-ը՝ այն ուղարկելով 2021 կարճ համարին։ Առաջարկը գործում է «Ինտերնետ ռոումինգում» 1ԳԲ, 2ԳԲ, 3ԳԲ և 8ԳԲ փաթեթների համար:

Պրոմոկոդն ակտիվացնելուց հետո, մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ 70+ երկրներ ճանապարհորդելու դեպքում Ucom-ի բաժանորդները կարող են ակտիվացնել իրենց նախընտրած փաթեթը 1000 դրամ զեղչով՝ հավաքելով *121# և հետևելով հրահանգներին, կամ ակտիվացնել այն Ucom հավելվածի միջոցով։

Նշենք, որ ռոումինգ ծառայությունը անհրաժեշտ է ակտիվացնել մինչև Հայաստանից մեկնելը՝ հավաքելով *121#։ Ucom հավելվածի միջոցով ռոումինգ ծառայությունը հնարավոր է ակտիվացնել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում:

«Ինտերնետ ռոումինգում» փաթեթի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները կարող եք գտնել այստեղ։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: