Նոր ուսումնական տարվան ընդառաջ Ucom-ը հատուկ առաջարկ է անում ուսանողներին և դպրոցականներին

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Ucom-ը հատուկ առաջարկ է անում ուսանողներին և դպրոցականներին

13/08/2024

Ucom ընկերությունը հատուկ ակցիա է հայտարարում ուսանողների և դպրոցականների համար՝ ուսումնական տարվան ընդառաջ։

Ակցիայի շրջանակում օգոստոսի 13-ից մինչև սեպտեմբերի 30-ը Ucom սպասարկման և վաճառքի կենտրոններից ինչպես նաև առցանց հնարավոր կլինի ձեռք բերել HONOR X6b սմարթֆոնն՝ ամսական վճարելով սկսած ընդամենը 1165 դրամից։

Ակցիայի շրջանակում HONOR X6b սմարթֆոն բոլոր գնողները կստանան բրենդային և որակյալ անլար HONOR Choice X5 ականջակալ, ինչպես նաև գեղեցիկ հեռախոսահամար, որին միացված կլինի Level Up 2000 սակագնային փաթեթը։ Ակցիայի շրջանակում տրամադրվող Level Up 2000 փաթեթն  առաջին ամիսը կլինի անվճար, իսկ ողջ ուսումնական տարվա ընթացքում, մինչև մայիսի 31-ը, կներառի ինտերնետի կրկնակի ծավալ։

«Նոր ուսումնական տարին շուտով սկսվելու է, ու վստահ եմ շատ ծնողներ մտածում են, ինչպես ապահովեն իրենց երեխաների համար լավագույն պայմանները, հարազատները մտածում են ինչ լավ նվեր պատրաստեն իրենց ընտանիքի դպրոցականների ու ուսանողների համար։ Կարող եմ վստահորեն ասել, որ այս սմարթֆոնը ոչ միայն կուրախացնի ցանկացած մեկին, այլ նաև լավ օգնական կլինի սովորողներին։ Իսկ լրացուցիչ ինտերնետի ծավալը Ucom-ի կողմից էլ ավելի հասանելի կդարձնի գիտելիքները նրանց համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ HONOR X6b-ը սմարթֆոնն ունի տպավորիչ 50 ՄՊ արհեստական բանականությամբ զինված տեսախցիկ, 5200 mAh մարտկոց և 90 Hz հաճախության էկրան։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: