Ucom ռոումինգի՝ մի շարք երկրների համար իջեցված սակագինը կմնա 9 Դ/ՄԲ

Ucom ռոումինգի՝ մի շարք երկրների համար իջեցված սակագինը կմնա 9 Դ/ՄԲ

12/09/2023

Արձակուրդային սեզոնից հետո Ucom ամառային առաջարկի շրջանակում  Բուլղարիայում՝ Yettel, Հունաստանում՝ Cosmote, Իսպանիայում՝ Orange և Մոնտենեգրոյում Mtel օպերատորների ցանցում ինտերնետի իջեցված սակագինը կմնա անփոփոխ՝ 9 Դ/ՄԲ։ Միևնույն ժամանակ Կիպրոսի` epic, Իտալիայի` WINDTRE և Vodafone, ինչպես նաև Հունաստանի Vodafone օպերատորների ցանցում բաժանորդները կշարունակեն օգտվել ինտերնետի՝ 15 դրամ/ՄԲ սակագնից:

«Ucom շարժական կապի բաժանորդները միշտ կարող են Ucom բջջային հավելվածից ընտրել «Ինտերնետ ռոումինգում» 300 ՄԲ, 1ԳԲ, 2ԳԲ, 3ԳԲ և ամենածավալուն՝ «Ինտերնետ ռոումինգում 8ԳԲ» փաթեթներից մեկը, որպեսզի ցանկացած պահի ճամփորդության ընթացքում կապի մեջ մնան իրենց մտերիմների հետ ամենամատչելի տարբերակով», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հիշեցնենք, որ 9 դրամ/ՄԲ սակագինն անժամկետ գործում է Եգիպտոսում՝ Orange, Վրաստանում՝ Geocell/Magticom, ԱՄԷ-ում՝ du և ԱՄՆ-ում՝ T-Mobile օպերատորներին միանալիս: Հավելենք նաև, որ ռոումինգի ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանից մեկնելուց առաջ՝ Ucom բջջային հավելվածի օգնությամբ կամ հավաքելով *121# և հետևելով սմարթֆոնի էկրանին հայտնվող հրահանգներին:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: