Ucom-ը գործարկել է խնդիրների ներկայացման ներքին հարթակ

Ucom-ը գործարկել է խնդիրների ներկայացման ներքին հարթակ

25/08/2023

Ucom-ը գործարկել է խնդիրների ներկայացման ներքին հարթակը, որը նախատեսված է ինչպես ընկերության աշխատակիցների միջև, այնպես էլ արտաքին գործընկերների հետ բաց հաղորդակցությունը խթանելու, մտահոգություններին լուծում տալու և առավել ներառական աշխատանքային միջավայր ստեղծելու համար: Գործարար վարքի և էթիկայի, ՀՀ օրենսդրության` հավանական և կատարված խախտումների, կոռուպցիայի և խարդախության կամ «Յուքոմ» ՓԲԸ գործունեության ոլորտին վերաբերող այլ խախտումների մասին հաղորդագրությունները հնարավոր է ուղղել «Յուքոմ» ՓԲԸ «Թեժ գծի» hotline@ucom.am էլեկտրոնային հասցեով։

 «Հարգանքը, ազնիվ և արդար մրցակցությունը, անհանդուրժողականությունը կաշառակերության և կոռուպցիայի նկատմամբ այն հիմնարար սկզբունքներն են, որոնցով առաջնորդվում ենք մեր ամենօրյա աշխատանքում և որոնք ընկած են մեր բոլոր հաճախորդների ու գործընկերների հետ փոխհարաբերությունների ու գործակցության հիմքում», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հավելենք, որ ներկայացված հաղորդագրություններն ստանում է Համապատասխանության վերահսկողության վարչության ղեկավարը։ Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հայտերը ներկայացվում են գլխավոր տնօրենի դիտարկմանը։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: