Հեռուստաալիքները՝ նոր հերթականությամբ
24/05/2023
«Յուքոմ» ընկերության հեռուստատեսային ծառայության բաժանորդներն այսուհետ կդիտեն հեռուստատեսային ալիքները փոփոխված դասավորվածությամբ։ Այս փոփոխության հիմքում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 2023 թվականի մարտի 22-ի լրամշակված տարբերակի պահանջն է՝ կապված հանրային մուլտիպլեքսում ներառված տեսալսողական ծրագրերի հերթականության հետ։