ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Յուքոմ» ՓԲԸ հայցն ընդդեմ ՏՄՊՀ-ի` ճանաչելով «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲ Ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործընթացում անբարեխիղճ մրցակցության առկայության փաստը

ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Յուքոմ» ՓԲԸ հայցն ընդդեմ ՏՄՊՀ-ի` ճանաչելով «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲ Ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործընթացում անբարեխիղճ մրցակցության առկայության փաստը

12/05/2023

Ս.թ. մայիսի 11-ին Վարչական դատարանը հրապարակել է թիվ ՎԴ/0693/05/21 վարչական գործով ըստ հայցի «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործով վճիռը: 

Դատարանը բավարարել է «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հայցը: Մասնավորապես դատարանը վճռել է. «պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովին «ԹԻՄ» փակ բաժնետիրական ընկերության, Հայկ Եսայանի և Ալեքսանդր Եսայանի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության բաժնետոմսերի ձեռքբերմանն ուղղված գործողություններն որակել որպես չբացահայտված տեղեկատվության օգտագործմամբ և ֆիդուցիար պարտավորությունների խախտման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն՝ անվավեր ճանաչելով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 23.12.2020 թվականի թիվ 393-Ա որոշումը»: 

Դատական գործը քննվել է դռնփակ՝ հաշվի առնելով առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտությունը, հետևաբար «Յուքոմ» ՓԲ ընկերության՝ հավելյալ պարզաբա­նումներ տրամադրելու հնարավորությունը սահմանափակ է:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: