Ucom-ի միջին օղակի ղեկավարների LEAD առաջնորդության ծրագիրն ունի առաջին շրջանավարտները
10/05/2023
Դեռ 2022 թվականին մեկնարկած «Յուքոմ» ընկերության միջին օղակի ղեկավարների LEAD առաջնորդության բազմամոդուլ ծրագիրն ունի իր առաջին շրջանավարտները։ Այն ստեղծվել էր հատուկ Ucom ղեկավարների համար՝ Grow Edutainment ընկերության հետ գործակցության արդյունքում։
Ծրագրի նպատակներից էին ղեկավարման ու առաջնորդելու հմտությունների զարգացման համար շարունակական հնարավորություն ընձեռելը, Ucom-ում ղեկավարման միասնական մոտեցումների ստեղծումը, մասնակիցների նախապատրաստումը՝ Ucom-ում ներդրվող մի շարք գործընթացների առավել սահուն իրականացման համար, միջգործառական գործակցության և աշխատակիցների միջև կոմունիկացիոն ուղիների ամրապնդումը։
«LEAD-ը հենց մեր ընկերության կարիքներին համապատասխանեցված ծրագիր է, որն այսօր թույլ է տվել ոգեշնչել ներկայիս միջին օղակի աճող առաջնորդներին շարունակական կրթության ու զարգացման ճանապարհով շարժվել և գիտակցել, որ մարդկանց ղեկավարելը նախ և առաջ մեծ պատասխանատվություն է», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Հավելենք, որ ծրագիրը երկարաժամկետ էր, կազմված էր թե՛ դասընթացներից, և թե՛ գործնական առաջադրանքներից, նախատեսում էր նաև հետդասընթացային անհատական խորհրդատվություն ու մենթորինգ հրավիրված մասնագետների կողմից: