Փոփոխվել են Ucom շարժական կապի ծառայության Level Up կանխավճարային սակագնային պլանների ամսավճարները

Փոփոխվել են Ucom շարժական կապի ծառայության Level Up կանխավճարային սակագնային պլանների ամսավճարները

08/02/2023

Ս․թ․ մարտի 2-ից Ucom շարժական կապի ծառայության Level Up կանխավճարային սակագնային պլանների նոր և առկա բաժանորդները կօգտվեն ծառայությունից փոփոխված ամսավճարով` պահպանելով ներառումների ամբողջական ծավալը։ Փոփոխությունն արվել է ցանցի շարունակական արդիականացման և մատուցվող ծառայությունների բարձր որակի պահպանման անհրաժեշտությունից։

Մասնավորապես Level Up 1700 և Level Up 1700 Մարզային կանխավճարային սակագնային պլանի բաժանորդներն այսուհետ կվճարեն ամսական 1800 դրամ նախկին 1700-ի փոխարեն։ Իսկ Level Up 2700, Level Up 4700 և Level Up 8700 կանխավճարային սակագնային պլանների օգտատերերը կստանան իրենց սակագնային պլաններով նախատեսված բոլոր ներառումները՝ ամսական վճարելով համապատասխանաբար 2900, 4900 և 8900 դրամ։

Հավելենք, որ բաժանորդային պայմանագրի անքակտելի մասը կազմող Ընդհանուր դրույթների ու պայմանների 17․7 կետով սահմանված է ինչպես բաժանորդային պայմանագրերում, այնպես էլ նշյալ «Ընդհանուր դրույթներ և պայմաններում» «Յուքոմ» ՓԲԸ կողմից ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխությունների և լրացումների իրականացման իրավունքը։ Փոփոխությունները և լրացումները ուժի մեջ մտնելուց 7 (յոթ) օր առաջ հրապարակվում են «Յուքոմ» ընկերության պաշտոնական կայքում։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: