Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ

Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ

22/09/2022

Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ցանկացած ուսանող, ով Ucom-ի նոր կամ գործող բաժանորդ է, կարող է միանալ Level Up 3000 հետվճարային սակագնային պլանին և 24 ամսվա ընթացքում ստանալ գերարագ ինտերնետի եռակի՝ 30 ԳԲ ծավալ սովորական 10 ԳԲ փոխարեն, իսկ Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանին բաժանորդագրվելով՝ ուսանողները կստանան կրկնակի՝ 12 ԳԲ գերարագ շարժական ինտերնետ`6 ԳԲ փոխարեն։

Հարկ է նշել, որ Level Up 3000-ի հետ բաժանորդներն ամեն ամիս ստանում են 1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար և առանց մեգաբայթեր սպառելու օգտվում են 28 հայտնի հավելվածներից, որոնց թվում են Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը, Spotify-ը և այլն։ Իսկ  Level Up 1700 սակագնային պլանի հետ յուրաքանչյուր 30 օրը մեկ վերալիցքավորելով հաշիվն ընդամենը 1700 դրամով՝ բաժանորդներն ստանում են 200 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, ինչպես նաև կարող են օգտվել 19 ամենատարածված հավելվածներից՝ չսպառելով մեգաբայթերը։

«Հատուկ ուսանողների համար Ucom-ում մենք ստեղծել ենք Level Up 1700 և Level Up 3000 սակագնային պլաններին միանալու այնպիսի հնարավորություն, որի շրջանակում դուք 2 տարի շարունակ կստանաք գերարագ ինտերնետի եռակի կամ կրկնակի ծավալ։ Որևէ ուսանող իր առօրյան այլևս չի պատկերացնում առանց սմարթֆոնի, իսկ մենք հոգացել ենք, որ գիգաբայթերի ծավալը բավարար լինի ոչ միայն ուսումնական նյութեր դիտելու, այլև շփվելու և մշտական կապի մեջ մնալու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Ucom-ի սպասարկման կենտրոններից մեկը և ներկայացնել ուսանողական տոմսը, ստուգարքային գրքույքը կամ ՀՀ որևէ ԲՈՒՀ-ում սովորելու վերաբերյալ կնիքով հաստատված տեղեկանք։ Ի դեպ, Ucom-ին այլ ցանցի համարով և կոդով միանալու համար անհրաժեշտ է նախապես լրացնել պահանջվող տվյալները այս հղումով և ստանալ պայմանագիրն ու SIM-քարտը ձևանմուշում նշված հասցեով։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: