Ucom-ի աշխատակիցները շարունակում են բացահայտել հայրենիքը

Ucom-ի աշխատակիցները շարունակում են բացահայտել հայրենիքը

03/11/2021

Ucom ընկերության աշխատակիցների առաջարկով Ընկերությունը պարբերաբար մարզարշավներ է կազմակերպում` հնարավորություն ընձեռելով տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին այցելել Հայաստանի մարզեր, ծանոթանալ երկրի պատմամշակութային ժառանգությանը և շփվել տեղում առկա սպասարկման կենտրոնների գործընկերների հետ։ Ընդհանուր առմամբ մոտ 60 աշխատակից հնարավորություն են ունեցել մարզարշավելու տարբեր ուղղություններով՝ Մաթոսավանք, Ջուխտակ վանք, Գոշի լիճ, Գեղարոտի ջրվեժ, Սմբատաբերդ, Արտանիշ և Ցաղաց քար։

«Արշավները մարդկանց մոտ ձևավորում են կարգուկանոն պահպանելու հմտություններ, թիմային մտածելակերպ ու աշխատանք «մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար» սկզբունքով», ինչպես նաև սեր դեպի բնությունը և հայրենիքը։ Ավելին, արդյունքում մասնակիցները ձեռք են բերում  ֆիզիկական պատրաստվածություն և, բնականաբար, առողջ մարմին։ Այս ամենի հետ մեկտեղ արշավներին հաջորդող աշխատանքային օրերին նրանք ավելի մոտիվացված են լինում»,- նշել է Ucom ընկերության գնումների բաժնի աշխատակից և  «Lost in Armenia» արշավական ակումբի հիմնադիր Ռաֆայել Խուդոյանը։

«Մարզարշավների գաղափարը ծնվել է հենց ընկերության ներսում՝ աշխատակիցների առաջարկով։ Հետաքրքիրն այն է, որ արշավելու ցանկություն են հայտնել ոչ միայն դրա փորձն ունեցող թիմակիցները, այլև նրանք, ովքեր նախևառաջ հաղթահարել են սեփական անհանգստությունը, կարծրատիպերը, հոգնածությունը, նույնիսկ վախերը և, թիմային կամք ու ոգի դրսևորելով, հասել են ընդհանուր նպատակակետի։ Ճանապարհային բազմաթիվ խոչընդոտները թույլ են տվել ավելի լավ ճանաչել թե՛ սեփական ուժերը, թե՛ թիմակիցներին և, իհարկե, մեր երկրի գեղատեսիլ վայրերը»,- նշել է Ucom ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման տնօրեն Վիկտորյա Բաղդասարյանը։

Նշենք, որ աշխատակիցների նախաձեռնությամբ իրականացվող այս ճանաչողական արշավները շարունակական են լինելու։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: