Ucom-ում պաշտոնապես մեկնարկել է iPhone 13-ի վաճառքը

Ucom-ում պաշտոնապես մեկնարկել է iPhone 13-ի վաճառքը

15/10/2021

Սույն թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 23։30-ին, Հյուսիսային պողոտա 1/2 հասցեում տեղակայված Ucom սպասարկման կենտրոնում տեղի ունեցավ Apple ընկերության iPhone 13 սմարթֆոնների պաշտոնական վաճառքի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Միջոցառմանը հրավիրված էին սպասված գաջեթը ձեռք բերելու համար նախագրանցված գնորդները։ Որպես Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ն ի թիվս այլ համաշխարհային ընկերությունների առանձնահատուկ ուշադրության է արժանացրել հանրահայտ բրենդը նախընտրողներին։ 

«Ուրախ ենք, որ որպես Apple ընկերության պաշտոնական գործընկեր առաջիններից ենք ներկայացնում այս նորագույն սմարթֆոնը հայաստանյան սպառողներին։ Վաճառքի մեկնարկն ազդարարելու համար հրավիրել ենք նախագրանցված գնորդներին և պատրաստել ենք հատուկ անակնկալներ նրանց համար», - նշեց Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը։

Նախագրանցված գնորդները, մասնավորապես, ստացել են հատուկ պրոմո-կոդեր, որոնք հնարավոր է օգտագործել մինչև դեկտեմբերի 31-ը և ստանալ 50% զեղչ Ucom-ի առցանց խանութից 600 000 դրամ, 1 000 000 դրամ և 2 000 000 դրամ արժողությամբ հեռախոսահամարների ձեռքբերման համար։ Ավելին, միջոցառման ընթացքում գնորդները նաև հնարավորություն են ունեցել անվճար թաղանթապատելու իրենց նոր iPhone-ները։ 

Նշենք, որ նոր iPhone-ներն ունեն ավելի հզոր մարտկոցներ. Apple-ը խոստացել է ավելացնել օգտագործման ժամանակը 1.5-2 ժամով: Իսկ iPhone 13 Pro տարբերակներն ունեն ProMotion տեխնոլոգիայով աշխատող Super Retina XDR էկրաններ, ինչը թույլ է տալիս ավելի արագ թարմացնել պատկերները՝ մինչև 120 Հց հաճախականությամբ: 

«iPhone 13-ը ձեռք եմ բերել թոռնիկիս համար․ վաղը նրա ծննդյան 24-ամյակն է, և մենք բոլոր հարազատներով որոշել ենք նրան այսպիսի նվեր մատուցել», - գնումից իր տպավորություններով է կիսվել Ucom հաճախորդներից մեկը։ 

Հավելենք, որ iPhone 13-ը Ucom-ում ներկայացված է գրաֆիտ, ոսկեգույն, «Սիերա կապույտ», կարմիր, «Աստղային լույս», վարդագույն և այլ երանգներով: Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ տարբերակով:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: