uNet մարզային սակագնային պլանի առկա բաժանորդները կօգտվեն մինչև 4 անգամ ավելի արագ ինտերնետից

uNet մարզային սակագնային պլանի առկա բաժանորդները կօգտվեն մինչև 4 անգամ ավելի արագ ինտերնետից

20/04/2021

Այսուհետ Ucom ֆիքսված ինտերնետ ծառայության uNet մարզային սակագնային պլանի առկա բաժանորդները կօգտվեն մինչև 4 անգամ ավելի արագ ինտերնետից՝ վճարելով միևնույն ամսավճարը։ Պայմանագիրը չվերակնքած, սակայն ծառայությունից օգտվող մարզերի բնակիչները կստանան 12 Մբ/վրկ արագությամբ ինտերնետ լարով միանալու դեպքում նախկին 3 Մբ/վրկ փոխարեն։ Իսկ uNet մարզային սակագնային պլանին 18 ամսով միացած առկա բաժանորդները սովորական 6 Մբ/վրկ արագության փոխարեն նույնպես կստանան մինչև 12 Մբ/վրկ արագությամբ ինտերնետից օգտվելու հնարավորություն։

«Գործող ամսավճարով նոր արագություններից օգտվելու համար կարիք չկա վերակնքելու պայմանագիրը կամ որևէ կերպ ակտիվացնելու ծառայությունը։ Արագությունն ավելանալու է ավտոմատ կերպով», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ առաջարկը լրամշակված է բացառապես մարզերում բնակվող առկա Ucom բաժանորդների համար։ Տվյալ պահին այն գնի և որակի լավագույն համադրությունն է ֆիքսված կապի տեղական շուկայում։   

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: