Ucom-ն աջակցում է 42 Երեվան ծրագրավորման անվճար դպրոցին

Ucom-ն աջակցում է 42 Երեվան ծրագրավորման անվճար դպրոցին

25/11/2020

Ucom ընկերությունը շարունակում է աջակցել Հայաստանում տեխնոլոգիական կրթության ոլորտում կարևոր նախագծերին և արտոնյալ պայմաններով ապահովել է 300 Մբ/վրկ արագությամբ ֆիքսված ինտերնետի հասանելիությունը 42 Երևան ծրագրավորման դպրոցի համար։ 

Ֆրանսիական 42 ծրագրավորման դպրոցն ունի 30-ից ավելի կենտրոն ամբողջ աշխարհում` Սեուլից մինչև Ամստերդամ և Ռիո Դե Ժանեյրո: 2020 թվականին Եվրոպական միության կողմից ֆինանսավորմամբ ծրագրավորման անվճար դպրոցը եկավ նաև Հայաստան: 42-ի առաքելությունն է բարձրակարգ կրթություն տրամադրել յուրաքանչյուրին` անկախ սոցիալական դրությունից: ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի գլխավոր նախագծերից մեկի` Թումո լաբորատորիաների մաս կազմող դպրոցում առանց որևէ նախապայմանի կարող է ուսանել 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ: Պարտադիր չէ անգամ ոլորտում գիտելիքների առկայությունը: Ուսանողներն ընդունվելիս հանձնում են բացառապես տրամաբանությունն ու հիշողությունն ստուգող թեստ: 

«Ucom-ը պատրաստակամությամբ է աջակցում նմանօրինակ կրթական նախաձեռնություններին: Մենք մշտապես սատարել ենք կրթության ոլորտում նորարարական և հետաքրքիր լուծումներով ծրագրերին: Տպավորիչ է 42 Երևանի կրթական մեթոդաբանությունը, համաձայն որի ուսանողը շարժվում է առաջ իրեն հետաքրքիր նախագծերով` համագործակցելով իր դասընկերների հետ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 

Հավելենք, որ 42-ը բաց է ուսանողների համար օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: