Արցախում ռոմինգի սակագինը նվազել է մինչև 5 դրամ․հայաստանյան օպերատորների հայտարարությունը

Արցախում ռոմինգի սակագինը նվազել է մինչև 5 դրամ․հայաստանյան օպերատորների հայտարարությունը

01/10/2020

Արցախում գործող շարժական կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցի մասնակի վերականգնման, թողունակության ավելացման և հայաստանյան երեք օպերատորների ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ միջև քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռոումինգի սակագների իջեցման վերաբերյալ` ucom.am/ArtsakhStrong:

Ըստ այդմ՝ 2020թ. հոկտեմբերի 1-ի ժամը 18:00-ից սկսած` «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում ռոումինգի մուտքային (մինչ այդ գործող սակագինը՝ 14 դրամ) և ելքային` դեպի ՀՀ բոլոր ցանցերի (մինչ այդ գործող սակագինը՝ 28 դրամ), ինչպես նաև դեպի «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ շարժական ու ֆիքսված ցանցերի (մինչ այդ գործող սակագինը՝ 28 դրամ) հեռախոսահամարներին զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ՝ 1 րոպեի համար:

SMS (կարճ) հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ:

Հայտարարված սակագինը կգործի մինչև հավելյալ տեղեկացում:

Սակագների իջեցումը պայմանավորված է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ որոշումով՝ հաշվի առնելով ներկայում օպերատորի տեխնիկական հնարավորությունները:

Միևնույն ժամանակ, հորդորում ենք զանգեր կատարել բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցը գերբեռնվածությունից հնարավորինս զերծ պահելու համար:

Թյուրըմբռնումներն ու շահարկումները կանխելու նպատակով, հարկ ենք համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ ռոումինգը ոլորտի ստանդարտ է, որը տեխնիկապես ներդրված է՝ հիմք ընդունելով հեռահաղորդակցության ոլորտի միջազգային և ներպետական իրավական կարգավորումները:

Հայաստանյան օպերատորները ռոումինգը վերացնելու իրավասություն չունեն, գործում են պետության կողմից տրամադրված լիցենզիաների և ՀԾԿՀ կողմից ընդունված իրավական ակտերի շրջանակներում՝ բացառապես ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններում:   

Ucom

Beeline

Վիվա-ՄՏՍ

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: