Ucom-ը և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը գործակցում են` Հայաստանի հարյուրավոր աշակերտներին ինտերնետ հասանելիություն ապահովելու համար

Ucom-ը և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը գործակցում են` Հայաստանի հարյուրավոր աշակերտներին ինտերնետ հասանելիություն ապահովելու համար

21/07/2020

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը գործակցում է Ucom-ի հետ՝ Հայաստանի հարյուրավոր աշակերտներին ինտերնետ հասանելիությամբ ապահովելու նպատակով։ Հայաստանում ամենաարագ ցանցն ունեցող օպերատոր եւ ֆիքսված ու շարժական կապի ծառայություններ մատուցող Ucom ընկերությունը՝ «Վերջ թվային մեկուսացմանը» արշավի շրջանակներում, 24 գյուղական համայնքների տեխնիկական սարքերի համար նվիրաբերել է 370 քարտ՝ շարժական կապի ծառայություններով։ Նախաձեռնությունը միտված է Հայաստանի եւ Արցախի բոլոր երեխաներին ապահովել անհրաժեշտ թվային միջոցներով եւ ինտերնետ հասանելիությամբ, որպեսզի նրանք կարողանան շարունակել առցանց կրթությունը։  

Այս ամռանը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի  կողմից կազմակերպված Աշակերտական առաջնորդության առցանց ճամբարին մասնակցող աշակերտներն օգտագործում են թվային միջոցներ, որոնք ապահովված են Ucom-ի կապով։ Երեք շաբաթ տևողությամբ ճամբարն աշակերտներին կտրամադրի անհրաժեշտ գիտելիք,  հմտություններ եւ գաղափարներ՝ նորարարական ծրագրեր նախաձեռնելու համար։ Դրանք կխթանեն համայնքային ներուժը, քաղաքացիական պատասխանատվությունը եւ իրենց համայնքների հետ աշխարհի կապը։ 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հարյուրավոր աշակերտներ ամառն անցկացնում են քաղաքացիական ներգրավվածության եւ իրենց համայնքներում փոփոխությունների մեկնարկման համար անհրաժեշտ հիմունքները սովորելով, - նշել է «Դասավանդի՛ր, Հայասատան» հիմնադրամի գործառնությունների գծով տնօրեն Ռուիզ Կլարկը, - «մենք շնորհակալ ենք Ucom ընկերությանը, որը կարեւորում է, որ ինտերնետ կապը չպետք է լինի ուսման շարունակելիության եւ Աշակերտական առաջնորդության առցանց ճամբարի մեկնարկման խոչընդոտ»։  

«Ucom ընկերությունը ոգեւորությամբ է շարունակում իր երկարամյա գործակցությունը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ։ Այս ամռանը եւ հետագայում եւս ջանքեր կգործադրենք, որպեսզի Հայաստանի եւ Արցախի բոլոր երեխաներն ունենան կրթվելու հավասար հնարավորություններ։ Միավորելով մեր ջանքերը՝ մենք հավատում ենք, որ կարող ենք մեր աշակերտների շրջանում և համայնքներում նշանակալի արդյունքներ գրանցել», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: