Ucom-ը հեռավար ուսուցումը հասանելի է դարձնում բոլորի համար
31/03/2020
Ինչպես գիտենք, արդեն մեկ շաբաթից ավել է, որ մեկնարկել են Ucom ընկերության և ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ հեռավար դասերը։
Ուրախությամբ հայտնում ենք, որ հեռավար ուսուցումն արդեն հասանելի է Հայաստանի ողջ տարածքում Ucom-ի uMediaroom հավելվածի միջոցով։
Հավելվածի հեռուստաալիքների ցանկում ավելացել են 12 հեռուստաալիքներ՝ յուրաքանչյուր դասարանի համար առանձին ալիք, որոնցով հեռարձակվում են ԿԳՄՍ նախարարության կողմից պատրաստվող հեռավար դասընթացները։ Առարկայի անվանումը և դասարանը նշված են տեսանյութի վերնագրում: Դասերը հեռարձակվում են live ռեժիմով: Ի դեպ, օգտվողները կարող են մինչև 3 օր ժամանակահատվածով օգտագործել Catch Up հնարավորությունը և դիտել հաղորդումներն իրենց հարմար ժամին։
Նշենք, որ Ucom շարժական հեռախոսակապի բոլոր բաժանորդները uMediaroom հավելվածի միջոցով տեսանյութեր դիտելիս չեն վճարում ծախսված ինտերնետ ծավալի համար, այսինքն կարող են դիտել հաղորդումներն անգամ, եթե գտնվում են WiFi տիրույթից դուրս և միացված են շարժական ցանցին:
Ucom Universal և uMix փաթեթների բաժանորդները կարող են դիտել uMediaroom-ը առանց ամսավճարի, մյուս բոլոր՝ այդ թվում այլ օպերատորների բաժանորդները, կարող են ներբեռնել uMediaroom հավելվածը Google Play-ից և App Store-ից և մեկ ամիս դիտել ալիքներն անվճար։
Նույն տեսանյութերը տեղադրվում են նաև Ucom-ի uTV-ի տեսավարձույթի (VoD) «Հեռավար ուսուցում» բաժնում՝ դասակարգված ըստ դասարանի, ամսաթվի և առարկայի:
«Ucom ընկերությունը իր գործունեության ամբողջ ընթացքում մշտապես կարևորել է որակյալ կրթության հասանելիության ապահովումը ՀՀ բոլոր մարզերում, որը հավասար զարգացման հնարավորություն է տալիս աճող սերնդին։ Այդ է պատճառը, որ արտակարգ դրության իրավիճակում մեր մասնագետներն անընդհատ փորձում են հեռավար կրթության առավել ընդգրկուն լուծումներ առաջարկել մեր երկրի բոլոր քաղաքացիների համար», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։