Այսօրվանից Ucom-ի շարժական կապի բաժանորդները առանց ինտերնետ ծավալի հաշվարկման կկարողանան այցելել մի շարք պետական գերատեսչական և կրթական կայքեր
19/03/2020
Այսօր բոլորիս ուշադրությունը սևեռված է նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման և հնարավոր կանխարգելման միջոցների վերաբերյալ նորություններին, որի արդյունքում բավականին մեծ հոսք է գրանցվում համաշխարհային և հայկական մի շարք առողջապահական և վիճակագրական կայքեր: Ավելին, ստեղծված իրավիճակում բոլոր կրթական հաստատություններն անցել են հեռավար ևառցանց կրթության, որի արդյունքում կրկին շատացել են մի շարք առցանց կրթական հարթակների և կայքերի այցելությունները:
Հաշվի առնելով վերոնշյալը, ցանկանում ենք տեղեկացնել,որ այսօրվանից մինչև ՀՀ կառավարության կողմից հայտարարված արտակարք իրավիճակի ավարտը Ucom-ն իր շարժական կապի բաժանորդների համար առանց ինտերնետ ծավալի հաշվարկման է դարձնում, այսինքն ՀՀ Առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքերը, ՀՀ ԿԳՄՍ Հայկական կրթական միջավայրի հեռավար ուսուցման էջ կայքը և մի շարք այլ պաշտոնական կայքեր, որոնք պարունակում են արտակարգ իրավիճակում անհրաժեշտ տեղեկատվություն: Այսինքն այս կայքեր այցելելիս բաժանորդի օգտագործված ինտերնետ ծավալը չի հաշվարկվի։
Կայքերի ամբողջական ցանկը հետևյալն է`
ՀՀ կառավարություն` Gov.am
ՀՀ վարչապետ` www.primeminister.am
ՀՀ կառավարություն էլեկտրոնային կառավարում` e-gov.am
ՀՀ Առողջապահության նախարարություն պաշտոնական կայք` Moh.am
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն` ncdc.am
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն` mes.am
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` escs.am
ՀՀ ԿԳՄՍ Հայկական կրթական միջավայրի հեռավար ուսուցման էջ` armedu.am
ՀՀ ոստիկանություն` Police.am
Երևանի քաղաքապետարան` www.yerevan.am
Եվս մեկ անգամ նշենք, որ ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակը և կորոնավիրուսի արագ տարածման վտանգները հաշվի առնելով՝ Ucom ընկերությունը կրկին կոչ է անում բոլորի նրանց, ովքեր իրենց գրասենյակային աշխատանքը կարող են իրականացնել տանից, առանց վարանելու մնալ տանը և աշխատել տանից: