Ucom սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատի
17/03/2020
Սիրելի՛ հայրենակիցներ,
Երեկ հայտարարել էինք, որ մի շարք սպասարկման կենտրոններ կշարունակեն գործել արտակարգ գրաֆիկով, սակայն հաշվի առնելով կորոնովիրուսով վարակված քաղաքացիների թվաքանակի կտրուկ աճը, ինչպես նաև կարևորելով մեր բաժանորդների և աշխատակիցների առողջությունը` Ucom ընկերությունը որոշում է կայացրել այսօրվանից ժամանակավորապես դադարեցնել սպասարկման բոլոր սրահների աշխատանքը:
Բացառության կարգով աշխատելու է ընկերության Հյուսիսային պողոտայում տեղակայված սպասարկման գլխավոր գրասենյակը, հատուկ գրաֆիկով և պայմաններով.
- Աշխատանքային ժամերն են․ ամեն օր ժամը 10:00-17:00
- Բաժանորդները մուտք կարող են գործել սպասարկման սրահ միայն դիմակով։
- Բաժանորդները մուտքից առաջ պարտադիր ջերմաչափվելու են։
Ծառայությունների և սարքավորումների ձեռքբերումն ամբողջությամբ տեղափոխվել է առցանց հարթակ` https://shop.ucom.am/:
Վճարումները կարող եք իրականացնել uPay հավելվածի միջոցով, ինչպես նաև այլ հարթակներում` iDram,TelCell, EasyPay և այլ վճարման տերմինալներով կամ հավելվածներով, ArCa համակարգի բոլոր բանկոմատներով և հավելվածով, բանկային մի շարք հավելվածներով և այլն:
Միաժամանակ կրկին հավաստիացնում ենք, որ տեխնիկական աջակցման բոլոր բաժինները վերահսկում են ծառայությունների որակը 24/7 գրաֆիկով, որպեսզի բաժանորդներն ունենան անխափան կապ:
Հավելյալ տեղեկությունների դեպքում անպայման կկիսվենք։
Առողջությու՛ն բոլորին: