Ucom-ի նորաբաց վաճառքի և սպասարկման կենտրոնը կգործի Նոր Նորքի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում

Ucom-ի նորաբաց վաճառքի և սպասարկման կենտրոնը կգործի Նոր Նորքի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում

25/10/2019

Հոկտեմբերի 25-ին Նոր Նորքի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում պաշտոնապես բացվել է Ucom ընկերության վաճառքի և սպասարկման նոր կենտրոնը, որն այդ թաղամասում տարիներ շարունակ գործող մասնաճյուղից կրկնակի անգամ մեծ է և ընդարձակ: Այն սմարթֆոնների, աքսեսուարների և գաջեթների ամենամեծ տեսականիով Ucom-ի սպասարկման կենտրոնն է։ Հենց այս մասնաճյուղում է ներկայացված նորարարական սարքավորումների ամենամեծ տեսականին, այդ թվում՝ էլեկտրական հեծանիվն ու ինքնագնացները, ռոբոտը, դրոնները, օգտատերերին վիրտուալ իրականություն տեղափոխող սարքերը։

Հաճախորդների մեծ հոսքի պարագայում սպասարկումն ավելի արագ իրականացնելու համար նորաբաց մասնաճյուղում ավելացվել են սպասարկման սեղանները։ Հաճախորդների փորձառության բարելավման, ցանկալի ապրանքն ավելի հեշտ գտնելու և տարածքում կողմորոշվելու նպատակով իրականացվել է հստակ զոնավորում։

Ucom-ի պաշտոնական գործընկեր Apple-ի արտադրանքը նախընտրողներն անմիջապես կնկատեն iPhone-ների և Apple աքսեսուարների համար առանձնացված հատվածը։ Հավելենք նաև, որ հաճախորդների հարմարավետության համար ստեղծվել են բոլոր պայմանները․ սպասելու հատվածում ի լրումն սմարթֆոնների լարով լիցքավորման հնարավորությանը, կա նաև անլար լիցքավորման հնարավորություն։

«Տեխնոլոգիական նորույթները գնահատողներին առաջարկում ենք ուսումնասիրել այս սպասարկման կենտրոնում հատուկ առանձնացված Smart Home` «Խելացի տուն» զոնան։ Այստեղ ներկայացված են տան համար խելացի այնպիսի լուծումներ, ինչպիսիք են՝ ջերմաստիճանի և խոնավության կարգավորման տվիչները (սենսորները), անվտանգության տեսախցիկները, LED լամպերը և այլն: Առաջին անգամ հենց այս սրահում ենք մեկնարկում սմարթ հեռուստացույցների վաճառքը», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Բացման միջոցառմանը հրավիրվել են  Երևանի Նոր Նորք համայնքի՝ Ucom-ի ֆիքսված և շարժական ծառայություններից օգտվող առաջին 10 հավատարիմ  բաժանորդները, ովքեր արժեքավոր նվերներ են ստացել Ucom ընկերությունից՝ նորագույն Xiaomi Mi A3 սմարթֆոններ ու անլար ականջակալներ (AirDots), ինչպես նաև UcomPremier Black քարտեր, որոնք մի շարք առավելություններ են տալիս Ucom-ի բաժանորդներին։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: