Ucom-ի ձայնային ծառայության բոլոր բաժանորդները կդիտեն uMediaroom շարժական հեռուստատեսություն՝ չվճարելով ՄԲ-երի համար
20/08/2019
Օգոստոսի 20-ից Ucom շարժական կապի ձայնային ծառայության բոլոր բաժանորդները uMediaroom շարժական հեռուստատեսությունից օգտվելիս չեն վճարի սպառված մեգաբայթերի համար: Ծառայությունից հնարավոր է օգտվել՝ բաժանորդագրվելով առաջարկվող 3 սակագնային պլաններից մեկին՝ Basic, Standard կամ Premium և անվճար վայելելով այն առաջին 1 ամսվա ընթացքում: Ընդ որում առաջին ամիսն անվճար է։ Սակագնային պլանների արժեքներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել հավելվածի «Բաժանորդագրություններ» բաժին:
«Մինչ այսօր տվյալ պայմաններով uMediaroom հավելվածից կարող էին օգտվել միայն Ucom Ունիվերսալ և Ucom Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանի բոլոր բաժանորդները։ Իսկ այսօրվանից Ucom շարժական կապի ձայնային ծառայության ցանկացած բաժանորդ կարող է ներբեռնել uMediaroom շարժական հեռուստատեսության հավելվածը և դիտել 80-ից ավելի բարձրորակ հեռուստաալիքներ՝ չվճարելով սպառված մեգաբայթերի համար», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Հավելենք, որ ներբեռնելով uMediaroom շարժական հեռուստատեսության հավելվածը Google Play-ից կամ App Store-ից, Ucom շարժական կապի բաժանորդները հնարավորություն են ստանում դիտել ավելի քան 80 տեղական և միջազգային հեռուստաալիքներ, ստեղծել նախընտրելի ալիքների ցանկ, տեղադրել հիշեցումներ սիրելի հաղորդումների համար և Catch Up գործառույթի շնորհիվ վայելել մինչև 2 օր առաջ հեռարձակված հաղորդումները։