Ucom-ի նոր հեռուստատեսային պորտալը հեղինակել են հայ մասնագետները

Ucom-ի նոր հեռուստատեսային պորտալը հեղինակել են հայ մասնագետները

02/05/2019

Ucom ընկերությունը, հավատարիմ մնալով նախապատվությունը տեղական արտադրողին տալու և տեղական լուծումներով առաջնորդվելու իր սկզբունքին, փոխարինել է հնացած տեխնոլոգիայով գրված հեռուստատեսային SVG պորտալը հայազգի մասնագետների կողմից ստեղծված նոր ու ժամանակակից HTML պորտալով։

Ucom-ի հեռուստատեսային ծառայության օգտատերերն արդեն նկատել են նոր պորտալի ինտերֆեյսի փոփոխությունը, որի UX (օգտատիրոջ փորձառություն) և UI (օգտատիրոջ ինտերֆեյս) բարելավման մասով կատարված աշխատանքի արդյունքում uTV բաժանորդներն ունեն ավելի արագ և սահուն աշխատող հարմարավետ պորտալ։ Օրինակ՝ «Սերիալներ» բաժնում հեռուստաբովանդակությունը ցուցադրված է հորիզոնական ցանկի տեսքով և ունի նոր ներքին էջ, որտեղ միաժամանակ երևում են տարբեր եթերաշրջաններն ու դրանց մասերը։ Ակներև են փոփոխությունները նաև «Տեսավարձույթ» բաժնից օգտվող հեռուստասերների  համար, քանի որ բաժնում փոխվել է կատեգորիաների և ֆիլմերի պատկերման տրամաբանությունը, ինչպես նաև ավելացել է որոնման հնարավորությունը:

«Ուրախ եմ, որ Հայաստանում մենք ինքներս ունակ ենք տեղական լուծումներ առաջարկել՝ որակյալ մեդիա-բովանդակությունը վերջնական սպառողին առանց որակի կորստի ներկայացնելու համար։ Նոր պորտալը պարզապես փոփոխված դիզայն չէ, այն ֆանտաստիկ հնարավորություն է ընձեռում ապագայում խիստ դինամիկ արտապատկերում և 4K որակի տեսաշար ստանալու համար։ Նոր տեխնոլոգիայով գրված պորտալն ընդլայնում է նաև ծրագրավորողների գործունեության դաշտը՝ հարթակ դառնալով այլ նորարարական լուծումների, հավելվածների և գործառույթների ավելացման համար», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ բարելավվել է համակարգի ընդհանուր որոնման գործառույթը, և հիմա որոնման արդյունքները ցուցադրվում են մեկ ընդհանուր էջում՝ առանձին երևացող համապատասխան ենթաէջերով (Տեսավարձույթ, Ալիքներ, Հաղորդումներ և այլն):

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: