uCloud-ի նոր պորտալը կնվազեցնի ՏՏ ենթակառուցվածքի ներդրման, սպասարկման և զարգացման ծախսերը

uCloud-ի նոր պորտալը կնվազեցնի ՏՏ ենթակառուցվածքի ներդրման, սպասարկման և զարգացման ծախսերը

02/04/2019

Ucom ընկերության կողմից ստեղծված uCloud ամպային համակարգը վերածվել է առանձին պորտալի, որը թույլ կտա նվազեցնել ՏՏ ենթակառուցվածքի ներդրման, սպասարկման և զարգացման ծախսերը։ uCloud ամպային համակարգի ucloudspace.am պորտալը ստարտափերին և խոշոր ընկերություններին հնարավորություն է ընձեռում ունենալ առաձին վիրտուալ սերվերների տեսակներ, տարբեր ամպային ծրագրեր և այլ ամպային լուծումներ։

uCloudspace.am պորտալում օգտատերը կարող է ծանոթանալ մատուցվող ծառայություններին, առցանց գրանցվել, առցանց վճարումներ իրականացնել, մեկ ինտերֆեյսի միջոցով կառավարել ծառայությունները: Պորտալի միջոցով Ucom-ն առաջարկում է IaaS ծառայություն (ենթակառուցվածքը որպես ծառայություն), որը թույլ է տալիս uCloud ինտերֆեյսում ինքնուրույն ստեղծել վիրտուալ սերվերներ, գործածել տարբեր օպերացիոն համակարգեր, կառուցել սեփական ցանցային ենթակառուցվածքը: Ի տարբերություն հայաստանյան մի շարք ընկերությունների, որոնք տրանադրում են միայն վիրտուալ սերվերներ, uCloud-ը թույլ է տալիս լիովին անկախ միջավայր ստեղծել, որտեղ կարելի է միաժամանակ օգտագործել և կառավարել տարբեր պրոդուկտներ:

«Առաջիկայում առավել կզարգացնենք մեր պատրաստի հարթակները (PaaS) և ծրագրային ծառայությունները (SaaS): Ներկայումս պորտալի միջոցով կարելի է նաև գրանցել դոմեններ, օգտվել ընդհանուր հոսթինգ ծառայությունից, մասնավորապես՝ ստեղծել վեբ-կայքեր և տեղակայել դրանք առցանց սերվերների վրա: Մենք առաջարկում ենք նաև համատեղակայում կամ ֆիզիկական հոսթինգ, որը ենթադրում է հաճախորդին պատկանող սարքավորման տեղադրում մեր տվյալների կենտրոնում», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ ucloudspace.am պորտալում գործում է առցանց աջակցություն՝ 24/7 ռեժիմով:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: