Եվրոպա-Հայաստան-Իրան-Քաթար կապուղի. Ucom-ը առաջ է անցել թուրքականներից ու  ընդգրկվել տարածաշրջանային մեծ նախագծում

Եվրոպա-Հայաստան-Իրան-Քաթար կապուղի. Ucom-ը առաջ է անցել թուրքականներից ու ընդգրկվել տարածաշրջանային մեծ նախագծում

27/02/2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) խորհրդի անդամ, Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, WCIT 2019՝ ՏՏ համաշխարհային համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանը համաժողովին մասնակցության նախապես արված հրավերն անձամբ է վերահաստատել Իրանի հաղորդակցության և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ հանդիպմանը։ Ալեքսանդր Եսայանը Իրանում է գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի շրջանակում։ Ինչպես հաղորդվել է նախապես, ՏՏ համաշխարհային համաժողովն այս տարի տեղի է ունենալու Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Իրանցի պաշտոնյան շնորհակալություն է հայտնել հրավերի համար, հայտնելով մասնակցության մտադրության մասին։

Նույն այցի շրջանակում ստորագրվել է տարածաշրջանային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր. https://www.youtube.com/watch?v=YHHFJed5lqk&feature=youtu.be&fbclid=IwAR3F5PlHRK7ZLGXvHOiVk7tsz8LzOLn6g8b8HMPA1tPvE_aNqB-6V_93LHY ։ Համաձայն փաստաթղթի, Հայաստանի, Իրանի և Քաթարի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերությունները կհամագործակցեն՝ ստեղծելով ինտերնետի տարանցիկ կապուղի՝ տարածաշրջանի երկրների համար։ Փաստաթուղթը հայկական կողմից ստորագրել է UCOM ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, Իրանի կողմից՝ Իրանի հաղորդակցության և ՏՏ փոխնախարար, Իրանի հեռահաղորդակցության ընկերության գործադիր տնօրեն Մաջիդ Սադրին և Քաթարի կողմից՝ Ծոցի երկրներում խոշորագույն մալուխային ցանցը տնօրինող «Գալֆ Բրիջ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Աբդուլա Ալ-Ռվաիլին։

«Այս ծրագրով Ծոցի և Ասիայի երկրները Եվրոպային միացնելու ինտերնետի հասանելիության տարանցիկ կապուղի է ստեղծվելու։ Միանալով նման հավակնոտ նախագծի, փաստորեն, Հայաստանն ընդգծում է տարածաշրջանում ՏՏ առաջատարի իր դիրքը։ Նոր կապուղին այլընտրանք է դառնալու այսօր գործող՝ ծովային ճանապարհով անցնողին, որը փաստորեն, անցնելու է Հայաստանով՝ շրջանցելով Ադրբեջանն ու Թուրքիան։ Նախագծում ընդգրկվելու համար, ի դեպ, թեժ պայքարում էին Թուրքիան ու Ադրբեջանը։ Սա ոչ միայն գործարար, այլ նաև ռազմավարական նշանակության ծրագիր է, որը կապված է հեռահաղորդակցության անվտանգության հետ»,- նշել է UCOM ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: