Ucom-ի աջակցությամբ Ս․Փարաջանովի թանգարանը տրամադրում է աուդիոգիդ ծառայությունը

Ucom-ի աջակցությամբ Ս․Փարաջանովի թանգարանը տրամադրում է աուդիոգիդ ծառայությունը

20/02/2019

Օրերս Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան և սմարթֆոններ տրամադրել՝ թանգարանի աուդիոգիդ ծառայությունը կյանքի կոչելու նպատակով։ Տարեկան մոտ 20 000 այցելու հյուրընկալող թանգարանի աշխատակիցների համար աուդիոգիդն էական և սպասված աջակցություն է։

«Շատ ակտուալ հարց էր մեզ համար աուդիոգիդեր ունենալը, որովհետև զբոսաշրջային ամենաթեժ սեզոնին մեր թանգարանի գիդերի քանակը հաճախ բավարար չէ բոլոր այցելուներին ընդունելու համար։ Մարդիկ հեռավոր երկրներից գալիս հասնում էին և դժգոհում, երբ չէին կարողանում այդ պահին լսել գիդի բացատրությունը։ Աուդիոգիդը գործում է հունվարի 1-ից։ Թեև սա մեզ համար անծանոթ մի գործընթաց էր իրականացման առումով, բայց հրաշալի է, որ կյանքի կոչվեց Ucom-ի շնորհիվ», - նշել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

1991 թվականից հանճարեղ ռեժիսոր և արվեստագետի թանգարանը ոչ միայն Երևանում է ներկայացրել նրա ժառանգությունը, այլև աշխարհի տարբեր երկրներում։ Թանգարանը 60-ից ավելի օտարերկրյա ցուցահանդեսներ է կազմակերպել՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով Ս․Փարաջանովի արվեստի նկատմամբ։

«Ի զարմանս ինձ այսօր տեղեկացա, որ թանգարանն ամեն օր բաց է՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, և այս թվայնացումը մեկ քայլ առաջ է, որպեսզի բոլորը կարողանան տեսնել, լսել և հասկանալ, թե ինչով է մեծ վարպետը տարբերվել խորհրդային ժամանակաշրջանում։ Աուդիոգիդը կօգնի տարբեր լեզուներով պատմել Փարաջանովի թողած ժառանգության մասին, որը ոչ միայն հայերիս համար կարևոր, այլև համամարդկային նշանակության մնայուն արժեք է։ Այսպիսի արժեքների պահպանումը գերխնդիր է։ Ինչպես հիշում եք, Ucom ընկերությունն երկու տարի առաջ աջակցել է «Մեծ Հայք՝ 360 աստիճան» նախագծի իրականացմանը, որի շնորհիվ անմահացան Արևմտյան Հայաստանի հայկական ժառանգության կարևորագույն նմուշները, որոնցից մի քանիսը, ցավոք, պահպանվել են միայն թվայնացված վիճակում», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։     

Հավելենք, որ Ucom ընկերությունը տեխնիկապես աջակցում և անվճար ինտերնետ է տրամադրում մի շարք մշակութային օջախներին, որոնց թվում է Հայաստանի Ազգային պատկերասրահը, Գառնու տաճարին հարող տարածքը, Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը և տասնյակ այլ մշակութային վայրեր։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: