Ucom-ում սմարթֆոնները կտրամադրվեն հատուկ՝ 16 ամսվա երաշխիքով
01/02/2019
Սիրո ամսվա ընթացքում Ucom ընկերությունը թարմացրել է լավագույն սմարթֆոնների իր լայն տեսականին՝ ձեռքբերման դեպքում առաջարկելով 16 ամսվա երաշխիք սովորական 12 ամսվա փոխարեն։ Ucom-ի վաճառաքի և սպասարկման կենտրոններից սմարթֆոնները հնարավոր կլինի ձեռք բերել կանխիկ և ապառիկ տարբերակներով, ընդ որում՝ թե՛ որևէ սակագնային պլանի բաժանորդագրությամբ, և թե՛ առանց պարտավորության։ Samsung, Xiaomi, Apple, Huawei, HTC, Alcatel, OnePlus, Moto և մի շարք այլ հայտնի բրենդերի սմարթֆոններն ապառիկ տարբերակով հասանելի են սկսած 0% կանխավճարից, 0% միջնորդավճարից և 0% տարեկան տոկոսադրույքից։
«Ucom-ը հրաշալի հնարավորություն է ընձեռում ոչ միայն մեր բաժանորդներին, այլև ցանկացած հաճախորդի, ով ցանկանում է հատուկ ուշադրության արժանացնել իրենց սիրելիներին ու մտերիմներին, ընտրել հիշվող ու յուրահատուկ նվեր։ Գնված բոլոր սմարթֆոնների համար կգործի հատուկ՝ 16 ամսվա երաշխիքը», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Հիշեցնենք, որ բազմազբաղ հաճախորդները կարող են անակնկալ մատուցել իրենց մտերիմներին նաև առցանց գնում կատարելով Ucom-ի shop.ucom.am ինտերնետ խանութից, որտեղ ներկայացված են սմարթֆոնների տեխնիկական բնութագրերը։