Ucom-ի և IE բիզնես դպրոցի նախաձեռնությամբ կայացավ Big Data-ին վերաբերող միջոցառումը

Ucom-ի և IE բիզնես դպրոցի նախաձեռնությամբ կայացավ Big Data-ին վերաբերող միջոցառումը

16/11/2018

Նոյեմբերի 15-ին Ucom ընկերության նախաձեռնությամբ Երևանի Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) հայկական տարածաշրջանային գրասենյակում կայացավ «Harnessing the Power of Big Data» միջոցառումը։ Մեծ տվյալների ուժի կիրառման ուղիներին ու առանձնահատկություներին նվիրված համաժողովը հնարավոր դարձավ իրականացնել Financial Times պարբերականի վարկածով Եվրոպայում 3-րդ տեղն զբաղեցնող հայտնի IE Business School-ի հետ գործակցությամբ։

Հայտնի է, որ վերջին տասնամյակում աշխարհում կուտակվել են աննախադեպ քանակի տվյալներ: Քննարկման ընթացքում ներկայացվել է Big Data աշխարհը, դրա կարևորությունը և կիրառման բազմաթիվ հնարավորությունները։ Հատուկ ուշադրության է արժանացել Big Data-ի կիրառումը բիզնեսում, մասնավորապես՝ փոքր ձեռնարկություններում և խոշոր կորպորացիաներում։ Բանախոսները՝ «IE Business School»-ի դասախոս Քրիստինա Ստատոպուլոսը և Ucom ընկերության Մեծ տվյալների բաժնի ճարտարագետ Հայկ Զարգարյանը ներկայացրել են, թե ինչու է այսօր բիզնեսը պայքարում վերլուծության նոր մեթոդներ որդեգրելու համար:

Քրիստինա Ստատոպուլոսի հիմնական գործունեությունն ուղղված է որոնման համակարգի թրենդերի ուսումնասիրությանը և իսպանական ու միջազգային այլ կազմակերպությունների համար դրանց վերլուծության հիման վրա արված նորարական բիզնես լուծումների առաջարկներին։ Իր խոսքով, նա օգնում է բիզնեսը նոր մակարդակի բարձրացնել։

Ucom-ի կողմից ներկայացված բանախոս Հայկ Զարգարյանի խոսքով Ucom-ն այն քիչ հայկական կազմակերպություններից է, որը հավաքագրում և վերլուծում է իր Big Data-ն: Նա նաև մանրամասնեց այդ գործընթացը և պատմեց, թե ինչ օգուտ է բերում այն Ucom-ին:

«Բազմիցս ասել եմ, որ Ucom-ը պարզապես կապի օպերատոր չէ։ Մենք թվային ընկերություն ենք՝ դրանից բխող բոլոր մարտահրավերներով ու հնարավորություններով։ Big Data-ին վերաբերող այս մակարդակի հանդիպումները լինելու են շարունակական», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: