D'efekt ստարտափը հաղթեց Ucom-ի աջակցությամբ կազմակերպված Seedstars Երևան մրցույթում

D'efekt ստարտափը հաղթեց Ucom-ի աջակցությամբ կազմակերպված Seedstars Երևան մրցույթում

02/10/2018

Սեպտեմբերի 29-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության հետ համատեղ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կազմակերպել է Seedstars միջազգային մրցույթի երևանյան փուլը։ Մրցույթին կարող էին դիմել զարգացման նախնական փուլում գտնվող այն ստարտափերը, որոնք փորձում են լուծել տարածաշրջանային խնդիրներ և մշակում են կայուն և եկամտաբեր պրոդուկտներ գլոբալ շուկայի համար։

Միջոցառման ընթացքում 48 հայտադիմումից ընտրված 10 ստարտափ ներկայացրեց իր արտադրանքը միջազգային և տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ Ժյուրիի անդամները ներկայացված պրոդուկտները գնահատեցին մի քանի չափանիշով՝ թիմը, առկա վիճակը, կիրառելիությունը ավելի մեծ շուկայում, ստեղծած արժեքը և այլն։ Հատկապես մեծ հետաքրքրություն էին ներկայացնում առողջապահական, կրթական և ծառայությունների մատուցման ոլորտների համար մշակված պրոդուկտները։ Ժյուրիի որոշման արդյունքում Շվեյցարիայում կայանալիք «Seedstars» միջազգային մրցույթին Հայաստանը կներկայանա D'efekt թիմով, որի ստեղծած արտադրանքն արհեստական բանականության կիրառմամբ հնարավորություն է տալիս ստեղծել բազմատեսակ վիզուալ նյութեր և կիսվել դրանցով։ Միջազգային մրցույթում ստարտափը հնարավորություն կունենա իր պրոդուկտը ներկայացնելու հնարավոր ներդրողների, գործընկերների դատին և պայքարելու 1,000,000 ԱՄՆ դոլարի չափով մրցանակի համար։ Հայաստանյան փուլի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար eSwap և Breedge ընկերությունները։

Մրցույթի տեղական փուլի գլխավոր գործընկերն է «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը։ Միջոցառման կազմակերպման հովանավորներն են Ucom ընկերությունը և Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում։ Միջոցառմանն աջակցել են Fast հիմնադրամը, Founders’ Institute Armenia-ն և smartgate.vc-ն։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: