Ucom-ը կտրամադրի մինչև 2 անգամ շատ ինտերնետ Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուսի բաժանորդներին
21/08/2018
Այսուհետ Ucom Ունիվերսալ և Ucom Ունիվերսալ Պլյուս ծառայությունների բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան մինչև 2 անգամ շատ ինտերնետ: Մասնավորապես՝ Ունիվերսալ 2900 սակագնային պլանի բաժանորդները կստանան 3 ԳԲ նախկին 2 ԳԲ-ի փոխարեն, Ունիվերսալ 5500-ի բաժանորդները՝ 10 ԳԲ նախկին 5 ԳԲ-ի, Ունիվերսալ 8000-ի բաժանորդները՝ 20 ԳԲ նախկին 10 ԳԲ-ի, իսկ Ունիվերսալ 12500 սակագնային պլանի բաժանորդները կստանան 30 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 15 ԳԲ-ի փոխարեն։
«Ucom-ի բաժանորդների շրջանում շարժական ինտերնետի սպառման ծավալն ավելացել է։ Բնական է, որ մեր կողմից առաջարկվող սակագնային պլանները նույնպես պետք է փոփոխության ենթարկվեին հօգուտ բաժանորդների։ Ավելին, մենք ոչ միայն ավելացրել ենք տրամադրվող գիգաբայթերի ծավալը, այլև ընձեռել ենք Ucom շարժական ցանցի ներսում անսահմանափակ զանգելու հնարավորությունն Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս ծառայության սակագնային պլաններում ներառված րոպեներն սպառելուց հետո», - մանրամասնեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Հիշեցնենք, որ Ucom ընկերության շարժական ինտերնետն ամենաարագն է Հայաստանում, իսկ 4G+ ցանցն իր հնարավորություններով, ըստ Ericsson ընկերության հետազոտության՝ աշխարհի լավագույնների թվում է։