Ucom-ի աջակցությամբ մեկնարկում է BarCamp Yerevan 2018-ը
15/06/2018
Հունիսի 16-ից 17-ը Երևանի Ամերիկյան համալսարանում կկայանա «ԲարՔեմփ Երևան 2018»- (չ)կոնֆերանսը:
(Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՀՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:
Արդեն 10 տարի է, ինչ ԲարՔեմփ Երևանը մեկ հարկի տակ միավորում է ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետների:
5-րդ տարին անընդմեջ ԲարՔեմփ Երևանի գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը, որի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նույնպես կներկայանա ժամանակակից ցանցերի առավելությունների մասին պատմող կարճ պրեզենտացիայով:
(Չ)կոնֆերանսին այս տարի ելույթներով կունենան բազմաթիվ միջազգային հյուրեր՝ Էվան Շելհամերը, Լեոնիդ Կուլիգինը կխոսեն արհեստական բանականության, Դանիել Տոնկոպիյը՝ ապագայի տրանսպորտի, Եվգենի Կալուժնին՝ փոքր հրթիռների, Իլյա Խանիկովը՝ թռչող ավտոմեքենաների և սմարթ քաղաքների մասին, Գրեգորի Պետրովը, Ֆիլիպ Կրենը՝ ծրագրավորման խնդիրների, որոնողական համակարգերի մասին, Ջոել Բըրքը՝ e-Residency֊ի մասին, կներկայանա նաև Yandex֊ի թիմը, իսկ Cloudflare֊ի ամերիկյան գրասենյակից՝ Արեգ Հարությունյանը։
Այս տարի ևս «ԲարՔեմփ Երևան 2018»-ին սպասվում են վարպետության դասեր ՏՀՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, ինչպես նաև աշխատաշուկա, որին մասնակցելու են տասնյակ ՏՀՏ ընկերություններ:
Հովանավորներն ու գործընկերներն են BetConstruct, Digitain, Rockbite Games, Workfront Armenia, Ginosi Apartels, SFL LLC, AVETIQ, Vineti AM ընկերությունները։
Միջոցառման ժամանակացույցին և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում www.barcamp.am։ (Չ)կոնֆերանսի պաշտոնական հաշթեգն է #barcampevn18:
ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009թ-ից: