Ավելի հզոր Wi-Fi Ucom-ի ֆիքսված կապի բաժանորդների համար
07/06/2018
Ucom-ի ֆիքսված ինտերնետի՝ U!Net-ի այն բաժանորդները, ովքեր ցանկանում են օգտվել ավելի հզոր Wi-Fi կապից տանը, գրասենյակում, ամառանոցում և այլուր, արդեն ունեն այդ հնարավորությունը։ Ամսական ընդամենը 1500 դրամով այն բաժանորդները, ովքեր կմիանան Premium Wi-Fi ծառայությանը, ձեռք կբերեն Ամերիկյան Calix ընկերության նորագույն GigaCenter կամ Ubiquiti ընկերության UniFi AP Long Range մոդեմներից մեկը։ Մոդեմներից մեկն ապահովում է մինչև 2,5 անգամ ավելի հզոր Wi-Fi և ավելի արդյունավետ ծածկույթ, միաժամանակ հնարավորություն ընձեռելով միացնել ինտերնետին ավելի մեծ քանակությամբ սարքեր, մյուսն ապահովում է ավելի մեծ շառավղով ծածկույթ։
«Calix-ի այս նորագույն մոդեմն, օրինակ, օժտված է կրիչների ագրեգացման հնարավորությամբ, որը Wi-Fi ցանցին թույլ է տալիս աշխատել ոչ միայն 2,4 ԳՀց հաճախականության վրա, որտեղ անլար ազդանշանն առավել խոցելի է ու խոտանների ենթակա, այլ նաև 5,8 ԳՀց հաճախականության վրա, որն անհամեմատ պակաս ծանրաբեռնված է, արդյունավետ է և կարող է մինչև 600 Մբ/վրկ արագությամբ ինտերնետ տրամադրել թվով ավելի շատ սարքերի։ Այն բաժանորդներին, ովքեր ունեն մեծ տարածքի վրա Wi-Fi ծածկույթ ապահովելու անհրաժեշտություն, առաջարկում ենք Unifi AP Long Range մոդելը», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Հավելենք, որ կրիչների ագրեգացման տեխնոլոգիան Հայաստանում առաջին անգամ ներդրվեց 2 տարի առաջ, երբ Ucom-ը գործարկեց շարժական 4G+ ցանցը։ Դրա շնորհիվ ծառայությունը մատուցվում է առավել սահուն ու որակյալ կերպով։