Կայացել է ԴիջիԿոդ մրցույթը. հայտնի են հաղթողների անունները

Կայացել է ԴիջիԿոդ մրցույթը. հայտնի են հաղթողների անունները

01/06/2018

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և անդամ ընկերությունների տարիների ներդրումների արդյունքը երկար սպասեցնել չի տալիս:  Մայիսի 30-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացավ դպրոցականների կողմից ամենասպասված ԴիջիԿոդ պատանեկան ծրագրավորման ամենամյա մրցույթը: Այս մրցույթին մասնակցել են ՀՀ գրեթե բոլոր մարզերի դպրոցականները` արտացոլելով տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքային զարգացումն ու պոտենցիալը:

Ucom ընկերությունը, մշտապես աջակցելով կրթական նորարարական ծրագրերին, հանդիսանում է ԴիջիԿոդ մրցույթի գլխավոր հովանավորը: Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը նշում է. «Մենք առանց երկմտելու ստանձնել ենք ԴիջիԿոդ մրցույթի հովանավորությունը, քանի որ այն նպատակ ունի խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի: Հուսանք, որ այս տաղանդավոր պատանիները կզարգացնեն իրենց ստեղծագործական ունակությունները և կդառնան Հայաստանի վաղվա օրն ակտիվ կերտող կարևորագույն ու խիստ պահանջված մասնագետներ ՏՀՏ ոլորտում»:

Վորլդ Վիժն Հայաստանի մեծապես կարևորում է ինժեներական լաբորատորիաների աշխատանքը Հայաստանի համայնքներում: «Վորլդ Վիժնի նպատակն է աջակցել դպրոցականներին՝ ձեռք բերելու պահանջարկ ունեցող մասնագիտություն: Իսկ նմանատիպ մրցաշարերը մեծ հետաքրքրություն են առաջացնում ոլորտի հանդեպ՝ հատկապես նման խմբակներ չհաճախող երեխաների և երիտասարդների շրջանում», – նշում է կազմակերպության Երիտասարդական ծրագրերի ղեկավար Լիանա Սարգսյանը:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: