Բաժանորդամետ որոշում Ucom-ի U!Net և 3Play ֆիքսված ծառայության բաժանորդների համար
23/01/2018
Ucom ընկերությունը կայացրել է բաժանորդամետ որոշում, ըստ որի U!Net և 3Play ֆիքսված կապի ծառայություններին 12 ամսով միացած բաժանորդների սակագնային պլանների (փաթեթների) փոփոխության պայմաններն առավել գրավիչ են:
Եթե նախկինում 12 ամսով միացած բաժանորդներն U!Net 1 Year Up սակագնային պլանից 3Play 1 Year Up սակագնային փաթեթ անցնելու դեպքում և, հակառակը, պետք է վերսկսեին իրենց 12 ասվա բաժանորդագրությունը, ապա ներկայումս բաժանորդագրությունը պարզապես շարունակվում է:
Օրինակ, եթե U!Net Optimum 1 Year Up սակագնային պլանի բաժանորդն իր բաժանորդագրության 5-րդ ամսում ցանկանում է անցնել 3Play Select 1 Year Up սակագնային փաթեթի, ապա բաժանորդագրությունը շարունակվում է ոչ թե ևս 12, այլ ընդամենը 7 ամիս՝ մինչև սկզբնական բաժանորդագրության բնականոն ավարտը: