Թարմացվել է Ucom-ի շարժական հեռուստատեսության MediaRoom հավելվածը

Թարմացվել է Ucom-ի շարժական հեռուստատեսության MediaRoom հավելվածը

22/12/2017

Նախատոնական օրերին թարմացվել է Ucom-ի շարժական հեռուստատեսության «MediaRoom» հավելվածը:

Մասնավորապես հավելվածի թարմացման արդյունքում օգտատերերն առաջին հերթին կնկատեն հավելվածի նոր տեսքը՝ վերափոխված պատկերակներն ու էջերը:

Նորացման արդյունքում ստեղծվել է օգտատիրոջ գրանցման, նույնականացման և գաղտնաբառի վերականգնման հնարավորությունները: Բարելավվել է նվագարկիչը և՛ ուղղահայաց, և՛ հորիզոնական ռեժիմների համար, ինչպես նաև հնարավոր է դարձել այն  փոքրացնել ու մեծացնել: Փոփոխությունների արդյունքում հավելվածը թույլ է տալիս նախադիտել վիդեոհոսքը փոքրացված ռեժիմում: Վերափոխվել ու բարելավվել է ձախ մենյուն, ինչպես նաև նույնականացման գործընթացը Universal և U!TV- ի բաժանորդների համար: Շտկվել է հաղորդումների ցանկի ներկայացման ձևն ու ուղղվել են մի շարք փոքր սխալներ:

«Մի քանի օր առաջ հայտնեցինք «Ucom» և «U!Pay» հավելվածների թարմացման մասին։ Ուրախ ենք, որ «MediaRoom»-ի օգտատերերը նույնպես կօգտվեն նոր հնարավորություններով  ու բարելավված հավելվածից։ Որպես բաժանորդամետ ընկերություն Ucom-ը վստահեցնում է, որ այս գործընթացն, անշուշտ, շարունակական է», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հիշեցնենք, որ հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store-ից՝ goo.gl/HxqjHT հղումով ու Google Play-ից՝ goo.gl/ZofBxU հղումով:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: