Ucom-ը բարձրացրել է ֆիքսված ինտերնետի արագությունը

Ucom-ը բարձրացրել է ֆիքսված ինտերնետի արագությունը

14/11/2017

Ucom ընկերությունը բարձրացրել է ֆիքսված ցանցում ինտերնետի արագությունը նոր և ներկայիս բաժանորդների համար: Մասնավորապես՝ 3Play Select փաթեթի բաժանորդները կօգտվեն ինտերնետից 60 Մբ/վրկ արագությամբ 1 տարով բաժանորդագրվելու դեպքում և 30 Մբ/վրկ արագությամբ՝ առանց բաժանորդագրման պարտավորության: 3Play Classic փաթեթի բաժանորդները կվայելեն ֆիքսված ինտերնետի 80 Մբ/վրկ արագությունը 1 տարով բաժանորդագրվելու պարագայում և 40 Մբ/վրկ՝ առանց դրա: Իսկ 3Play Rock փաթեթի բաժանորդները կօգտվեն ֆիքսված ինտերնետից 90 Մբ/վրկ արագությամբ, եթե բաժանորդագրվեն փաթեթին 1 տարի ժամկետով, և կունենան 45 Մբ/վրկ արագություն առանց բաժանորդագրվելու նախապայմանի:

Արագության ավելացումը վերաբերում է նաև 3Play Classic մարզային առաջարկի բաժանորդներին, ովքեր կվայելեն ֆիքսված ինտերնետի 40 Մբ/վրկ արագությունը 1 տարով բաժանորդագրվելու դեպքում: 

Ավելին, Ucom-ը բարձրացրել է նաև U!Net լայնաշերտ ինտերնետից օգտվող բաժանորդների արագությունները: Այսուհետ U!Net Lite 6000-դրամանոց սակագնային պլանի բաժանորդները կվայելեն ֆիքսված ինտերնետի 16 Մբ/վրկ արագությունը 1 տարով բաժանորդագրվելու դեպքում և 8 Մբ/վրկ արագությունն՝ առանց բաժանորդագրության պարտավորության: Իսկ U!Net Starter 8000-դրամանոց սակագնային պլանի բաժանորդների ինտերնետի արագությունը կկազմի 60 Մբ/վրկ 1 տարվա բաժանորդագրության պարագայում և 30 Մբ/վրկ՝ առանց դրա:

 «Ժամանակակից աշխարհում ինտերնետի սպառման աճին զուգընթաց՝ Ucom-ը գիտակցում է իր բաժանորդների օրեցօր աճող պահանջարկը և ջանում է արդարացնել սպասելիքները: Վստահ եմ, որ մեր ընկերության ֆիքսված ծառայություններից օգտվող բաժանորդները կգնահատեն ինտերնետի արագության բարձրացումը և առցանց գործողություններ իրականացնելիս ավելի սահուն փորձառություն կունենան», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր փնտրում են գին-որակ կատարյալ համադրություն, այսօրվանից կկարողանան բաժանորդագրվել նոր՝ U!Net Optimum 7000-դրամանոց սակագնային պլանին և վայելել ֆիքսված ինտերնետի 36 Մբ/վրկ արագությունը 1 տարվա բաժանորդագրությամբ և 18 Մբ/վրկ արագությունը, եթե չեն ցանկանում ունենալ բաժանորդագրման պարտավորություն: 

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: