Ucom ընկերությունը ճանաչվել է հեռահաղորդակցման ոլորտի լավագույն ընկերություն
28/09/2017
«Երկրները մեկ հարկի տակ» խորագիրը կրող 2017 թ. եռօրյա փառատոն-համաժողով-մրցանակաբաշխության շրջանակներում Ucom ընկերությունը ճանաչվել է հեռահաղորդակցման ոլորտի լավագույն ընկերություն: Միջոցառումը յուրաքանչյուր տարի իրականացվում է ՀՀ Կառավարության Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդի նախաձեռնությամբ:
Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի օգնությամբ ընկերությունը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն իր ավելի քան 600 հազար բաժանորդներին:
Մշտապես նորարարական առաջարկներով հանդես եկող Ucom-ը յուրաքանչյուրին հասանելի է դարձրել ոչ միայն շարժական հեռուստատեսությունն իր MediaRoom հավելվածով, այլև U!Pay վիրտուալ դրամապանակը, 1 SIM-քարտում հայկական և ռուսական համար ունենալու հնարավորությունը, U!Cloud ամպային լուծումները և շատ ավելին:
«Նման գնահատականը խիստ պարտավորեցնող է: Ucom ընկերությունը շարունակելու է մեծ եռանդով աշխատել ու հանդես գալ նորարարական լուծումներով», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: