U!Cloud՝ Ucom-ի ամպային լուծումները բիզնեսի համար
28/06/2017
Ucom ընկերությունը ներկայացնում է U!Cloud նորարարական ամպային մատչելի լուծումը կորպորատիվ հաճախորդների համար, որը թույլ է տալիս ընդհանուր հարթակում մի քանի տեսակի սերվերներ միավորել ու վերջնական օգտագործողներին հաշվարկային ռեսուրսներ տրամադրել վիրտուալ/ առանձնացված սերվերների և ցանցային ենթակառուցվածքների տեսքով (IaaS - Infrastructure as a Service).
Բաժանորդը, U!Cloud-ի ինտերֆեյսին միանալով , ինքնուրույն սերվերներ ստեղծելու հնարավորություն ունի, ընդ որում կարող է ընտրել այս կամ այն օպերացիոն համակարգի տեղադրումը, ինչպես նաև ստեղծել սեփական ցանցային ենթակառուցվածքը:
Սերվերների ստեղծման պահին հաճախորդը հնարավորություն ունի ընտրելու պրոցեսորի միջուկների քանակությունը (CPU Cores), պրոցեսորի տակտային հաճախականությունը (CPU Mhz), ինչպես նաև հատկացվող օպերատիվ հիշողության (Memory in GB) և սկավառակի տարածության չափերը:
U!Cloud-ի հիմնական առանձնահատկությունը ռեսուրսների գնման հնարավորությունն է՝ ըստ հաճախորդի կարիքների, կարիք չկա ձեռք բերելու ավելի հզոր ու թանկ սերվեր պարզ խնդիրների լուծման համար: Բացի այդ, հնարավորություն կա հաճախորդին հատկացված սերվերի կարգավորումները դինամիկ կերպով փոփոխելու՝ առանց ամբողջ ծառայության դադարեցման:
Ամպային հոսթինգը պատվիրելու ժամանակ ընդամենը պետք է ընտրել հստակ նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ հստակ ռեսուրսները:
Ծառայությունը հասանելի է ինչպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող, այնպես էլ ոչ ռեզիդենտ հաճախորդներին:
U!Cloud ծառայության, ինչպես նաև դրա արժեքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել www.ucom.am/hy/business կայքում: Ծառայությունը հնարավոր է պատվիրել՝ զանգահարելով (060) 65 77 77 հեռախոսահամարին: