Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում տեղադրվել են էլեկտրոնային գրիչներ

Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում տեղադրվել են էլեկտրոնային գրիչներ

07/06/2017

Այսուհետ Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում տեղադրված էլեկտրոնային գրիչների շնորհիվ կարագանա ու կթեթևանա բաժանորդների սպասարկման գործընթացը:

“Որպես պատասխանատու ընկերություն Ucom-ը կարևորում է ոչ միայն մեր բաժանորդների ժամանակը, այլև բնությունը: Էլեկտրոնային գրչի կիրառումը թույլ է տալիս կրճատել սպասարկման սրահում հերթերի կուտակման հնարավորությունը, փաստաթուղթը ստորագրելիս՝ չտպել այն, խնայել թուղթ և պատասխանատվությամբ վերաբերել շրջակա միջավայրին, բնությանը, ծառերին: Այս գրչով ստորագրված փաստաթղթի բնօրինակն ուղարկվում է բաժանորդի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին, ինչը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում այն միշտ ձեռքի տակ ունենալ”, - պարզաբանում է Ucom ընկերության վաճառքի տնօրեն Կարեն Շաբոյանը:

Բաժանորդագրության գործընթացի հետ կապված փաստաթղթերի կազմման և ստորագրման համար գրչի և թղթի օգտագործումը, իսկ այնուհետ նաև դրանց բնօրինակների թղթային տարբերակների արխիվացումը եղել և շարունակում է մնալ մեծ ռեսուրսներ պահանջող գործընթաց:

Ահա թե ինչու էլեկտրոնային գրչի լուծումը շահավետ է թե՛ բաժանորդների, և թե՛ օպերատորների համար: Այսպիսով, բաժանորդները կարող են ստորագրել բաժանորդագրության գործընթացի հետ կապված ցանկացած փաստաթուղթ այնպես, ինչպես կստորագրեին փաստաթղթի թղթային տարբերակը, և այնուհետ փաստաթուղթն առանց տպելու պահպանել իրենց անձնական էլեկտրոնային փոստարկղում: Իսկ օպերատորների համար տվյալ լուծումը թույլ է տալիս վարել էլեկտրոնային փաստաթղթերի բազա, խնայել ռեսուրսներ և ավելի արագ իրականացնել բաժանորդների սպասարկումը: 

Մինչև ս.թ. հունիսի վերջ էլետրոնային գրիչները հասանելի կդառնան Ucom-ի բոլոր, այդ թվում՝ մարզային սպասարկման կենտրոններում:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: